Մեկ-մեկ ծիծաղը դրական հույզերից չէ, որ առաջացնում: Ես կարծում էր, որ ծիծաղը ‹ուրախություն› հույզի դրսևորուման ձև է, բայց հիմա սկսել եմ մտածել, որ ոչ միայն: Մարդիկ ուրախանում են, երբ բավարարված են ու դա կարող է արտահայտվել ծիծաղով: Բայց այս պարագայում ծիծաղը պայմանավորված էր ո՛չ բավարավածությամբ, ոչ էլ ուրախությամբ, ընդհակառակը, “ինչ-որ” բանի պակաս ուներ այդ մարդը:
Մարդիկ ծիծաղում են ինչի՞ց դրդված. շահի՞ց, թե՞ ուրախությունից կամ գուցե հեգնու՞մ են քեզ: Երբ անում ես մի բան, որ հասու չէ դիմացինին` պատրաստ եղիր ցանկացած ռեակցիայի, նույնիսկ ծիծաղին: Զարմացա՞ք, ես էլ զարմացա, թե ինչու ծիծաղեցին, երբ աշխատում էի, բայց պատասխանը մեկն է` տկարամտություն: Մինչ դեռ ամենացածրակարգ հումորը կամ երևույթը կարժանանա մեղմ ասած հրճվանքի: Ես շատ վրդովվեցի, բայց իզուր, դրանից նա չհասկացավ աշխատանքի էությունը, ընդամենը ես ժամանկ կորցրի (չնայած շատ հարցեր այլ կերպ սկսեցի ընկալել): Ու սկսեցի մտածել, որ միշտ չէ, որ ծիծաղը ծիծաղ է, լացը` լաց, ու հիշեցի իմ կյանքից ոչ հաջող դեպքեր, որոնք չէի հասկացել անցյալում, բայց հիմա հասկանում եմ ու վերլուծում: Ես ուրախ եմ, որ նա ծիծաղեց ոչ ուրախությունից….այլապես ես հիմա կլինեի տխուր…
Комментариев нет:
Отправить комментарий