Մարդիկ փող չունեն, բայց սրճարաններում հերթ-մաջալ չկա,
Ցանկացած սնման կետում ուտում են չհաշված տանն էլ իրար միս
են ուտում:
Երկրից դուրս են բոլորը ու հարստացնում են Դրսի բյուջեն,
Հետ են գալիս Հայաստան. ‹‹բա փող չկա››:
Փող չկա, բայց տունը եվրո սարքելը պարտադիրա, ոնց բա մի հատ
հարևաններս նախանձից չպայթեն..
4 հոգով ենք ապրում 2 սենյականոց տունա , բայց 2րդ սառնարանն
են առնում, թե ինչ եք էդքան լցնելու, որ փող
չկա..
-Վաայ, ոնց մեր հարսանիքը
պետքա ցնցի բոլորին, ճիշտ ա փող չկա , բայց շքեղ ենք անելու` վարկեր,պարտքեր, դոշակի
տակ պահած նեղ օրվա փողեր, ամերիկայում ապրող բարեկամների ուղղարկած փողեր…. Կարևորը
մի լավ հաց ուտելն ա. էնքան են տարված ‹‹ինչ առնեն, ինչքան առնեն››- ով, որ մոռանում
են բուն էությունը իրենց հավաքվելու: Հետո էլ
ոսկեղենը կծախենք, գիշեր-ցերեկ չենք քնի, պարտքերը կփակենք, էհհ~…խնդալու ա
Լավ, ասենք սիրում ենք քեֆեր, ոչինչ փող էլ կյանքի գնով կհավաքենք:
Ինչ պարտադիրա թաղումներին սենց կաշվից դուրս
գալ, սեղան փռել… ինչի՞ համար, մանավանդ , որ մինչ դա լացում էիր , որ փող չկա, գործ
չկա, ում ես ինչ ուզում ապացուցել. ախր, որ հասկանայք իրականում մարդու կորուստը ավելի
ահավոր ա, քան էդ օրը խաշլամի քիչ լինելը….
Վերջերս մի ընտանիք հանդիպեցի 6ից 5-ը աշխատում են բայց փող
չունեն J: Մեկը հարցնի` բա
ու՞ր են էդ փողերը: Չնայած, նայես իրենց կապած լացուկոծին, թե հագուկապին , քշած ավտոներին
կամ էլ ոսկե ժնջիլները, որ պարանոցից կախած, իրենք իրենց շղթայում են …
Անկեղծ ես էլ փող չունեմ, եթե ունենայի այստեղ չէի լինի:
Թե չէ երազանքներս թղած ինչ եմ անում…. Բայց դե հեսա նոթ բուք կառնեմ մի հատ, հեռախոսս
հնացել ա `մի հատ էլ հեռախոս ու մանր-մունր: Հերթական անգամ ծանոթիս հանդիպելիս էլ չմոռանամ լացել, որ փող չունեմ ….. մի երևելի բան
էլ ախր լինի էդ փողը…
Комментариев нет:
Отправить комментарий