суббота, 21 июля 2012 г.

Հետևի՛ր մտքերիդ




Իրականում մեզ թվում է` ճանաչում ենք երևույթները ու դրանք այնքան պարզ են… Երբ արթնանում ենք և նույն, սովորական, ձանձրալի օրերը հերթափոխում են իրար, չենք հասցնում քսանչորս ժամվա մեջ դիտարկել երևույթներ, որոնք դիտարկելի են, բայց մարդկային անտարբերությունը անկոտրելի է: Թվում է` զբաղված ենք ‹‹լուրջ›› գործով, բայց իրականում մեր զբաղվածությունը ոչինչ է: Եթե ծաղկի մեջ թաքնված ջրի կաթիլը նկատելը շատերի մոտ ծիծաղ է առաջացնում, ուր մնաց հոգու մասին տեսությունները, բարու և չարի պայքարը, ազատությունը և այլն: Ավելի լավ է խոսել ոչնչի մասին, քանի որ դրա համար գիտելիք պետք չէ: Մարդկանց բամաբսանքը հասել է գագաթնակետին ու արդեն սերունդներ է կրթում: Ավելի լավ է մի բաժակ սուրճ, քան մի փոքրիկ, բայց իմաստալից հեքիաթ…Ու այսպես ոչնչացնում ենք մեզ շրջապատող ամեն ինչ:
Մի անգամ Google-ում հերթական որոնումների ժամանակ, ֆոբիաների ցանկում հանդիպեցի վախ ստվերից ֆոբիային (сциопофобия): Հետաքրքրեց ինձ ու մտովի  խորացա այնքան, մինչև հասա այս մտքին, որ իրականում այն ստվերը, որ մենք տեսնում ենք մեր մարմնի ստվերը չէ: Սա ինձ համար ինսայթ էր, որին հերթական անգամ լուրջ չվերաբերվեցի, քանի որ, երբ կիսվում էի մտերիմներիս հետ նրանք համարում էին անհեթեթություն ու զարմանում այդ մտքի իրական լինելու վրա: Փաստորեն ես ենթարկվեցի նրանց ճնշումներին: Երևի միայն իմ մտքով նման անհեթեթ բան կանցներ ու ես մոռացա այդ մասին (կամ էլ, թվում է` մոռացել էի): Անցավ ժամանակ, ու ես կարդում էի Օսկար Ուայլդի ստեղծագործություններից մեկը ‹‹Ձկնորսը և նրա հոգին››, որտեղ հանդիպեցի հետևյալին, որ այն, ինչ մենք տեսնում ենք`մեր մարմնի ստվերը, իրականում մեր   հոգու մարմինն է: Ուրախությունս անբացատրելի էր, քանի որ ես հասկացա, որ անհիմն չէր իմ դիտարկումը և գուցե մոտ էր իրականությանը: Ճիշտ է , մասամբ էի կռահել Ուայդի միտքը, բայց ինձ համար մի նոր բացահայտում էր ու ես սկսեցի այդուհետ լուրջ վերաբերել իմ ցանկացած նոր մտքին: Սովորոցի ու սովորեցնում եմ` ‹‹Հետևել մեր մտքերին››:

Комментариев нет:

Отправить комментарий