Արևից փախչող անձրևներն անգամ գիտեն շողշողալ,
Մռայլության մեջ ծիծաղել մեկ-մեկ,
Օտարության մեջ հարազատ դառնալ
անգամ թշնամուն,
Քնի մեջ տենչալ, արթուն վիճակում
տենչալ երազին,
Զարթնել երազով, երազում քնել:
Ծխել `այրելով պատերն թուլացած,
Բորբոքել սիրտը հաշմանդամ
դարձած,
Ու միտքն արյունից անհատակ
կորած,
Շողալ, երազել, հարազատանալ,
Քնել, արթնանալ, մեկ-մեկ ծիծաղել
Ու չնայել ետ…
Комментариев нет:
Отправить комментарий