***
Մի օր, սովորականի նման, արքայազնը սիրահարվում է մի աղքատ աղջկա: Ամեն ինչ շատ հեքիաթային էր ու երևակայական : Փոքրիկ, անպաշտպան մեկը, երբև չէր էլ պատկերացրել դա:Մի օր էլ, սովորականի նման, հարևան Իշխաններից մեկը մեծ տարածքներ խոստացավ Թագավորին նրա արդար մտքի և անշահախնդրության համար: (Բնականաբար Թագավորը կուտը կերավ): Դա բնակչության երազանքն էր... Հիմա բոլորը կունենան իրենց հողը, կմշակեն ու օրվա հաց կունենան:
Խնջույքին Իշխանը եկավ դստեր հետ: Բոլորը ուրախ էին, երջանիկ, գինին հոսում էր, ուտելիքն առատ, մարդիկ փայլում էին ճոխությունից, մին էլ ըհը Իշխանը վերցրեց բաժակը.
-Տիկնայք և պարոնայք, այսօր կարևոր օր է: Անշահախնդրությունը բոլոր ժամանակների ամպագորգոռ երևույթներից է, մեր ժամանակն էլ բացառություն չէ: Եվ ես գնահատում եմ այն ու պատրաստ եմ այդ միակի հետ կիսել իմ հարստությունը:
Բոլորը ծափահարեցին և շնորհավորեցին Թագավորին: Մինչ դեռ Թագավորը, բազմած գահին, տեսնում էր որդու խելակորույս հայացքը, որը միայն մեկին էր փնտրում, ով վաճառել էր սերը հանուն փողի ու լցրել գինու տակառները, կարասները, լցրել մարդկանց հոգիները:
Իշխանադստեր մատանին ավելի ուրախ էր փայլում, քան աչքերը, որոնց կայծերը մնացել էին ոսկու փայլեցրած լույսի տակ:
***
Երկու տարի չանցած Իշխանի դուստրը մահացավ թոքախտից: Մահացավ ու պարտվեց գրազը, որ ժամանակին կնքել էին Սերն ու Փողը:Իսկ այն աղջիկը ապրում էր դեռ իր հաղթած աղքատությամբ....
P.S Էսօր մի պատմություն դրդեց ինձ գրելու, երբ հանկարծ մտքումս փայլատակում եղավ ու հասկացա , որ ժամանակը (ներկան, անցյալն ու երևի ապագան ) երբեք չեն համընկնում,բայց ունեն հատման կետ...Հարցեր կան, որ հենց այդ կետում են...
Հարգանքներով` ջեյմսունի
Комментариев нет:
Отправить комментарий