воскресенье, 22 июля 2012 г.

Յուրաքանչյուրս ընտրում է կյանքի իր ոճը



Նորաձև հագուստ, մեքենա, բրենդային կոշիկներ, պայուսակ, աքսեսուարներ և թվում է Դուք նորաձև եք ու ոճային, բայց արդյոք ձեր ոճը սահմանափակվում է այսքանով: Անշուշտ, սրանք ևս կարևոր են: Փորձենք  փոքր-ինչ խորը հասկանալ ու վերլուծել: Հոգեբանության մեջ շատ է անդրադարձը “կյանքի  ոճ”  հասկացությանը ու իրականում ավելի լայն է քան վերը թվարկվածները:  Հոգեբան Ալֆրեդ Ադլերը նշում է. “կյանքի ոճը առանձնահատկությունների, վարքի, հմտությունների ամբողջություն է, որը որոշում է անհատի անկրկնելի գոյությունը”: Մենք տարբեր ենք ու հետաքրքիր ենք հենց դրանով:
 Երիտասարդ մի ոճաբանը նշում է. “Մեր շրջապատում հիմա բոլորը ձգտում են դառնալ անհատականություն, որը պայմանավորված է կյանքի ոճով: Իսկ կյանքի ոճը հստակ սահմանել դժվար է, քանի որ վերջինս մեր ներաշխարհի յուրովի դրսևորումն է: Կարևոր է անկեղծությունը, երբ չենք կատարում գործողություններ, քանի որ հասարակության մեջ ընդունված է ու գեղեցիկ: Պետք է լինել հնարավորինս անկեղծ, որը կընդգծի և մեր անհատականությունը”:
Տարբեր կարող են լինել կարծիքները, մեկնաբանությունները, բայց մի բան հաստատ է, որ անձը ինտեգրալ ամբողջականություն է`գծերի, առանձնահատկությունների, որոնք փոխկապակցված են, ազդում են մեր վարքի վրա, որով էլ պայմանավորված է մեր ոճային առանձնահատկությունները: Սոցիալիզացիայի յուրաքնաչյուր փուլում, շփումների, հարաբերությունների ժամանակ մարդը վերցնում է նորը` ամբողջական դարձնելով կյաքի իր ոճը: Մարդը միշտ ձգտում է կատարելագործման և այդ ձգտման ճանապարհին էլ ձևավորվում է կյանքի  ոճը:
Կյաքի ոճի ուսունասիրումը հնարավորություն է տալիս վերլուծել  ու հասկանալ, թե ինչպես է մարդն օգտագործում իր ռեսուրսները, ժամանաը, գումարը, հանգիստը, ինֆորմացիան, թե ինչպես է ապրում, ինչ պահանջներ ունի: Կյանքի ոճի ադեկվատ վերլուծությունը կարող է թույլ տալ, օրինակ շուկայական հարաբերություններում, հասկանալ, թե ում համար`ինչ արտադրել: Կամ օրինակ երաժշտասեր հասրակության համար ինչ երաժշտություն ստեղծել բավարարելու պահանջարկը: Օրինակները անվերջ են, բայց փորձեմ ամփոփել…այսպիսով, եթե երեկոն անցկացնում եք գիրք կարդալով կամ հեռուստացույց նայելով, զրուցելով,  կատակելով կամ գուցե արդեն քնած եք, թվում է շատ առօրեական է, բայց մեր կյանքի ոճն է: Մենք ենք պատասխանատու և մենք ենք ստեղծում մեր կյաքի ոճը, որով մեզ պետք է ճանաչեն: Էական չէ մենք ինչ բրենդի հագուստ կհագնեք կամ ինչ էլիտար թաղամասում կապրեք, կարևոր է պահպանել  անհատականությունը, գտնել ներդաշնակը և ձգտել կատարյալին:

Комментариев нет:

Отправить комментарий