Երբ այսօր ընկերներով շատից- քչից ուրախանում էինք, ինձ թվում
էր` այսօրը նման չէ իմ մնացած օրերին. այսօր
բացառություն է, բայց…. Մարդկային ուժը չի կարող երբեք մրցել միևնույն "քաշայինի" հետ.
այն միշտ ուժեղ է: Բայց մարդն այնքան ուժեղ չէ, որ կառավարի իր ուժը ու դրսևորի այն
իրավիճակին ադեկվատ:
Երեխային,
ծնունդն ի վեր, կոպիտ ասած երես են տալիս, հետո մեղ մասած տուր, թե կտաս: Երեխան ինչ
մեղք ունի, որ իր ծնողների էվոլյուցիան անավարտ
է: Չնայած, եթե փորձենք, ծնողին կարող ենք հասկանալ. փորձել եմ դրա համար էլ գրում
եմ: Երեխան ինչ չարությունն էլ արած լինի, արժանի չէ “մտրակի” հարվածներին: Երեխան
դռևս պասիվ ընկալողն է աշխարհի և նա ընդօրինակելու ու արժևորելու է այն, ինչ տեսնում
ու զգում է: Հնարավոր է և տրամաբանական է,
որ բարոյախրատական երկար ճառերը նա չհասկանա, բայց նրա համար ավելի պարզ են ու հասկանալի
գործողություններ: Ու ռեժիմով դարձած ծեծը ամեն չարությունից կամ նրանց կոչած “կապրիզից”
հետո ոչ թե վարքը կարգաորող ու ուղղիչ ֆունկցիա
ունի, այլ հակառակը, կործանիչ է երեխայի համար:
Հարց.
- Ինչու՞ եք ծեծում:
- Նա չի հասկանում, “կապրիզնի” երեխա է ու անիմաստ լացում
է, երբ իր ուզածը չենք անում:
Եզրակացություն
-
Ո՞վ է մեղավոր: Ես ինձ վրա չեմ վերցնի այդ բեռը ու
ասեմ` ով է մեղավոր, բայց, որ երեխան անմեղ է` վստահ եմ: Փաստորեն, ստացվում է, որ ծեծել երեխային, ցավեցնել նրան, “քանդել” ողջ հոգեկան աշխարհը` արդա՞ր Է: Մեկ-մեկ
զարմանում եմ մարդու “հրաշք” ուղեղի վրա` նման հրեշավոր երևույթները ո՞նց է նորմալ
ընկալում: Ամեն դեպքում ես նման հզոր ուղեղ չունեմ: Ես ինքս բավական նյարդայնացա, քանի որ երեխան չարաշահում
էր ամեն առիթ, բայց ամեն դեպքում ինչքանով հասկանում եմ դա արդեն նորմալ էր: Ցավում
եմ, որ նյարդերը ավելի ուժել են, քան ուղեղը,
հակառակ դեպքում կլիներ մեր ընկերական հավաքույթը կատարյալ, չխափանված մի խոսքով, "Happy End" կունենայինք վերջում :
Комментариев нет:
Отправить комментарий