-Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ
է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը,
նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից,-ասաց
Վարսիկը դողդողացող ձայնով:
Արևածագի ծակող լույսը մտավ
սենյակ, ճեղքեց անձրևաջրից տարբեր նախշեր ստացած ապակին ու արթնացրեց ինձ:
-Վարդի, դեռ քնա՞ծ ես:
-Արդեն , չէ: Ինչու՞ ես այսքան
շուտ արթնացել, այսօր կիրակի է:
-Ինչպես ամեն կիրակի դու մոռանում
ես ինչու եմ շուտ արթնացել, այսօր ինձ տանելու ես այգի, որ խաղամ դեղձանիկների հետ,
նրանք սպաասում են ինձ:
-Վարս, ախր սա միակ իմ ազատ
օրն է, ես հոգնած եմ ու ցանկություն չունեմ տեսնել այդ անկյանք ու փոքր թռչուններին,
որ չգնանք, նրանք չեն էլ նկատի դա…
-Բայց, ախր..
-Ոչ մի ախր, գնա՛ , գնա՛,
դաշնամուրիդ դասերը սովորիր՛:
-Ախր, նրանց խոստացել էի,-
քթի տակ խոսելով ու մտամոլոր դուրս եկավ սենյակից:
Վարդին քնեց ու կեսօրին
նոր դուրս եկավ սենյակից: Բոլորը վաղուց արդեն ճաշել էի ու հիմա պատրաստվում էին վայելել
խոտաբույսերով թեյը: Միայն Վարսը չկար:
-Ու՞ր է Վարսիկը, մա՛մ:
-Չգիտեմ , սենյակից դուրս
չի գալիս, ասում է զբաղված է:
-Պարզ է, իսկ քեռի Սենիկը բերե՞ց այն երկու հանրագիտարանները:
-Այո՛, դրանք Վարսիկի մոտ
են:
Շունը մոտեցավ ու սկսեց քսմսվել
Վարդիին:
-Կորի՛ր, զզվելի՛ կենդանի.
մի՞թե չեն հասկանում, որ զզվելի են ու խանգարում են, հեռու՛ քաշվիր,-ոտքով մի կողմ
նետեց խեղճ կենադանուն ու բարձրացավ վերև:
Վարդին դեռ փոքր տարիքից չէր
սիրում կենդանիներ, թռչուններ ու միշտ վերաբերում էր նրանց` անկենդան ու անզգա մարմինների:
-Վարսի՛կ, վերևու՞մ ես:
Ձայն չկա, մոտեցավ դռանը:
-Վարսի՛կ, բացի՛ր դուռը, դասերդ
ստուգելու եմ եկել:
Մտավ սենյակ:
-Վա՛րս, ինչո՞վ ես զբաղված,
ինչու՞ մինչև հիմա չես արել ոչինչ, փոխարենը զբաղվում ես այս հիմարություններով: Հանրագիտարանում
ավելի հետաքիր բաներ կան, քան դեղձանիկի նկարները, արի՛, արի գնանք պարապենք:
-Վարդի, ախր հասկանում ես,
որ ես սիրում եմ նրանց ու ես պատրաստվում էի գնալ նրանց մոտ, ես սպասում էի ամբողջ
շաբաթ այսօրվան, նրանք էլ սպասում էին ինձ: Հիմա երևի նեղացել են…
-Ինչ հիմարություններ… Վարս
հասկանում ես, այդ քո սիրելի դեղձանիկները հիմա երևի թռչկոտում են, ու ինչ նեղանալու մասին է խոսքը, նրանք չունեն մարդկային ուղեղը, չունեն բանականություն և ոչինչ չեն
հասկանում: Եթե այդքան շատ ես ուզում վաղը դասերից հետո կգնանք ու կխաղաս նրանց հետ:Միայն թե հիմա արի պարապենք:
Վարսիկը նորից ուրախացավ,
նա նորից սպասում էր վաղվան, բայց արդյոք դեղձանիկները նույնպես սպասում էին… Ամբողջ
գիշերը Վարսիկը խաղեր էր մտածում, հուզմունքն այնքան ուժեղ էր , որ մթությունն անգամ
չխանգարեց պատկերացնել հաջորդ օրը: Առավոտյան արդեն ժամը ութին նա պատրաստ էր:
-Վա՛րս, չմոռանաս անձրևանոց
վերցնել , ինչ-որ ամապամած է:
-Հիմա…
-Անց տասնհինգ է , Վարս, մի
քիչ արագացրու ես դրսում սպասում եմ:
Ժամանակը չէր անցնում, Վարսիկը
անընդհատ ժամին էր նայում: Երբ զանգը տվեց նա կայծակի արագությամբ դուրս թռավ, այնպես,
որ մոռացավ տետրը հանձնել:
Վարդին սպասում էր նրան մեքենայի
մեջ: Աշնան մեղմ անձրևը չէր խանգարում ոչ մեկին: Մոտավորապես ժամը երեքին հասան այգի:
Անսովոր աշնանային լռության մեջ միայն անձրևի կաթկթոցն էր լսվում, իսկ դեղձանիկները
դեռ չհասցրած աչքերը փակել արդեն քարացել էին:
Վարսիկը սռած նայում էր երկու
դեղձանիկներին: Անձրևի կաթիլները խառնվել էին արցունքի հատիկներին ու դեմքի վրայով հոսում էին առանց ընդհատումների: Վարդին կանգնած նայում էր ու
տեսնում, որ սպանել է, սպանել է աշունը, սպանել
է այն աշունը, որին սիրում էր Վարսիկը, իսկ Վարսիկը, Վարսիկն էլ իր աշունն էր…
"Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից...."
"Ուշադիր՞ ես… Տե՛ս, փախչու՛մ է, թաքնվում այն ծղոտե տանիքի տակ, ու թվում է` պաշտպանվում է: Դե՛ն նետիր այդ փայտը, նրան վախեցրիր, իսկ հայացքդ, հայացքդ անդունդների խորությունն ունի, նա վախենում խորությունից...."
Комментариев нет:
Отправить комментарий