вторник, 31 июля 2012 г.

‹‹Մարդկային բնազդները›› հիմա արդարացված են




Երբ այսօր ընկերներով շատից- քչից ուրախանում էինք, ինձ թվում էր`  այսօրը նման չէ իմ մնացած օրերին. այսօր բացառություն է, բայց…. Մարդկային ուժը չի կարող երբեք մրցել միևնույն "քաշայինի" հետ. այն միշտ ուժեղ է: Բայց մարդն այնքան ուժեղ չէ, որ կառավարի իր ուժը ու դրսևորի այն իրավիճակին ադեկվատ:
            Երեխային, ծնունդն ի վեր, կոպիտ ասած երես են տալիս, հետո մեղ մասած տուր, թե կտաս: Երեխան ինչ մեղք ունի, որ  իր ծնողների էվոլյուցիան անավարտ է: Չնայած, եթե փորձենք, ծնողին կարող ենք հասկանալ. փորձել եմ դրա համար էլ գրում եմ: Երեխան ինչ չարությունն էլ արած լինի, արժանի չէ “մտրակի” հարվածներին: Երեխան դռևս պասիվ ընկալողն է աշխարհի և նա ընդօրինակելու ու արժևորելու է այն, ինչ տեսնում ու զգում է: Հնարավոր է  և տրամաբանական է, որ բարոյախրատական երկար ճառերը նա չհասկանա, բայց նրա համար ավելի պարզ են ու հասկանալի գործողություններ: Ու ռեժիմով դարձած ծեծը ամեն չարությունից կամ նրանց կոչած “կապրիզից” հետո ոչ թե  վարքը կարգաորող ու ուղղիչ ֆունկցիա ունի, այլ հակառակը, կործանիչ է երեխայի համար:
Հարց.
- Ինչու՞ եք ծեծում:
- Նա չի հասկանում, “կապրիզնի” երեխա է ու անիմաստ լացում է, երբ իր ուզածը չենք անում:
Եզրակացություն
-          Ո՞վ է մեղավոր: Ես ինձ վրա չեմ վերցնի այդ բեռը ու ասեմ` ով է մեղավոր, բայց, որ երեխան անմեղ է` վստահ եմ: Փաստորեն, ստացվում է, որ ծեծել երեխային, ցավեցնել նրան,  “քանդել” ողջ հոգեկան աշխարհը` արդա՞ր Է: Մեկ-մեկ զարմանում եմ մարդու “հրաշք” ուղեղի վրա` նման հրեշավոր երևույթները ո՞նց է նորմալ ընկալում: Ամեն դեպքում ես նման հզոր ուղեղ չունեմ:  Ես ինքս բավական նյարդայնացա, քանի որ երեխան չարաշահում էր ամեն առիթ, բայց ամեն դեպքում ինչքանով հասկանում եմ դա արդեն նորմալ էր: Ցավում եմ, որ  նյարդերը ավելի ուժել են, քան ուղեղը, հակառակ դեպքում կլիներ մեր ընկերական հավաքույթը կատարյալ,  չխափանված մի խոսքով, "Happy End" կունենայինք վերջում :

воскресенье, 29 июля 2012 г.

Ու....












Ու անէանալ գոյությունների մեջ,
Մոլորվել հստակ, բաց ճանապարհին,
Քնել`չարթնանալ լուսաբացին,
Խոսել լուռ ու ոչ մեկի հետ:

Համբուրվելիս չզգալ և ոչինչ,
Շքեղ հագուստի մեջ մերկանալ անվերջ,
Շարժվել կանգնած` կանգառը կորցրած
Տխուր հրճվել:

Տեսնել գարշելի շքեղությունը,
Մտնել պալատներ` բանտարկելով մեզ,
Գլուխը դնել ոսկեզօծ բարձին,
Տաքուկ քնեցնել կատաղի օձին:

Ու սիրել անսեր,
Ատել` սիրելով,
Երգել առանց ձայն,
Անաստված ապրել,
Հավատը կորցրած` սրտանց  աղոթել,
Ու շնչել մեռած:

пятница, 27 июля 2012 г.

Պատուհան


Պատուհանից դուրս անլույս խավարում,
Երբ գտնում ես քեզ էլ չես ճանաչում.
Նույն մարդիկ, խոսքեր և նույն առօրյան,
‹‹Փոխվել եմ ես անցյալը կորցրած››:

Ու էլ չես նայում պատուհանից հետ,
Չես փորձում անգամ գտնել քեզ այնտեղ,
Բայց ներկայում տարբեր ես այնքա՜ն,
Որ չես գտնում պատուհանն անգամ:

Փնտրում ես ներկան, գնում ապագաn,
Իսկ սենյակում քնած անլույս խավարն է, որ չի արթնանում,
Ու ամեն անգամ, երբ մոլորվում ես, չես գտնում ներկան, 
Չկա ոչ մի քայ ո՛չ առաջ ոչ հետ,
Չես զգում ոչինչ` փակվել է փեղկը` բանտարկելով քեզ:

вторник, 24 июля 2012 г.

ԱԲՈՒ- ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ


ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ (1875-1957)
ԱԲՈՒ ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ
ՊՈԵՄ ՅՈԹ ՍՈՒՐԱՀՈՎ

Աբու – Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ – ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:

Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա, -
Գաղտնի հեռացավ քաղաքից…




ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը Աբու – Լալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով,
Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ հեզ լուսնկայի շողերի միջով:

Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ`
Մերթ ամաչելով պահվում էր ամպում և մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրյան` ադամանդներով, շքեղ գինդերով,
Ծիածանաթև հավքերը իրար գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ` օրորվում էին ճամփեքի վրա:

Հովի զրույցին ունկն դնելով Աբու Մահարին խոսում էր անձայն, -
- Աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի` անսկիզբ, անվերջ, հրաշք դյութական:

Եվ ո՞վ է հյուսել հեքիաթն այս վսեմ, հյուսել աստղերով, բյուր հրաշքներով,
Եվ ո՞վ է պատմում բյուր - բյուր ձևերով` անդուլ ու անխոնջ` այսպես թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, և չեն ըմբռնել իմաստը նըրա,
Բանաստեղծներն են հասկացել դույզն ինչ և թոթովում են հնչյուններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, և չի լսելու վախճանը նըրա,
Ամեն հնչյունը դարեր է ապրում, ամեն հնչյունին վերջ, սկիզբ չկա:

Բայց ամեն մի նոր ծնվածի համար նորից է պատմվում հեքիաթն այս շքեղ,
Նորից սկսվում և վերջանում է ամեն մի մարդու կյանքի հետ մեկտեղ:

Կյանքը երազ է, աշխարհը` հեքիաթ, ազգեր, սերունդներ - անցնող քարավան,
Որ հեքիաթի մեջ, վառ երազի հետ, չվում է անտես դեպի գերեզման:

Կույր ու գուլ մարդիկ, առանց երազի, առանց լսելու հեքիաթն այս վսեմ,
Իրար կոկորդից պատառ եք հանում և դարձնում աշխարհն` ահավոր ջեհնեմ:

Ձեր օրենքները – լուծ ու խարազան, և անելք մի ցանց խոլական սարդի,
Եվ որոնց ժահրով թունավորում եք երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի մարդիկ, փոշի կըդառնան ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար,
Եվ ժամանակի ձեռքը անտարբեր կըսրբե - կավլե պիղծ հետքերը ձեր:
Եվ ունայնաշունչ հողմը կըշաչե ձեր ոսկորների քարերի վըրա,
Իսկ վայելելու դուք միշտ ապիկար` երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկյա: –

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի պայծառ, անշեջ զընգոցով:

Եվ արար - աշխարհ լցված էր, դյութված բյուր նվագներով հավերժ երկնային,
Եվ անուրջներում նա վերասլաց լսում էր հոգով վսեմ երգերին:

- Գնա, քարավան, մեղմ հնչյուններդ հյուսելով երկնի լույս – ղողանջի հետ,
Վիշտս տուր հովին, քայլիր բնության ծոցը մայրական, և մի նայիր ետ:

Տար ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, հեռու, հեռավոր, մենավոր ափեր,
Սուրբ մենակություն, դու, իմ օազիս, դու, երազների աղբյուր զովաբեր:

Լռության երկինք, խոսիր դու ինձ հետ աստղերիդ լեզվով և ամոքիր ինձ,
Գուրգուրիր հոգիս` աշխարհից խոցված, մարդուց խայթըված վիրավոր հոգիս:

Իմ մեջ այրվում է մի անհագ կարոտ, կարեկից մի սիրտ` լացող հավիտյան,
Եվ իմ հոգում կա մի չքնաղ երազ, և սուրբ արտասուք, և սեր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության,
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք,
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած: -

Եվ քարավանը հյուսվում էր առաջ, և նըրա վերև շողում էին վառ
Մանկան ժպիտով աստղերը ազատ, այն հավերժափայլ աչքերը գոհար:

Եվ կանչում էին նրան կաթոգին լույս թարթումները ոսկի աստղերի,
Եվ հոգին լցնում վսեմ ղողանջով երկնքի հազար բյուրեղ զանգերի:

Վճիտ գիշերին դյութական ցոլքով փայլում էր ուղին փիրուզյա հեռվում,
Եվ քարավանը` օրոր ու շորոր քայլում է անդորր փիրուզյա հեռուն…


ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ
Եվ քարավանը ճեղքելով վստահ մըրրկապարը վայրագ ջինների,
Անշեղ ու անվախ ձգվում էր առաջ ղողանջյուններով հուզված զանգերի:

- Ի՞նչ է ընկերը… - կրկնում էր անդուլ զայրացած սրտում Աբու - Մահարին. –
Ծոցիդ մեջ սև օձ, մահիճդ պղծող… Թռիր, քարավան, ընկեր մտերիմ:

Եվ ուր որ կերթաս, այնտեղից նորեն գնա ու գնա, առանց հանգրվան,
Իմ բարի ճամփա, տար ինձ, կորցրու, չքվիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եվ ինչ ենք թողել, ի՞նչ կա մեր ետև, որ մեզ պատրանքով ետ կանչե նորից,
Փա՞ռք, գա՞նձ, օրենքնե՞ր և իշխանությո՞ւն… Թռիր, հեռացիր բոլոր - բոլորից:

Եվ ի՞նչ է փառքը. - այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կըբարձրացնեն,
Վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կընետեն:

Ի՞նչ է պատիվը, հարգանքը մարդկանց, - լոկ ոսկուց – վախից հարգ են մատուցում,
Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշին մեծ մարդ է դառնում և քեզ հարվածում:

Եվ ի՞նչ է գանձը, որով հիմարը տիրում է մարդկանց, և հանճար, և սեր, -
Բյուրավորների քամված արյունը, մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը – մեծ հիմարն է նա, ոգին հալածող և տարրը չարի
Բռնության խարիսխ, և սուր երկսայրի, և զայրույթի մեջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը – թշնամու բանակ և անհայտն այնտեղ անշղթա գերի,
Երբ է հանդուրժել հոգու թռիչքին և սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ, քո լավն ու վատը - ահեղ խարազան,
Մի անհուն մկրատ բոլորին խուզող` միահավասար և միանման:

Ատում եմ, ավաղ, և հայրենիքը – պերճ արոտավայրը հարուստների ցոփ,
Որի հողն արնոտ` անդուլ հերկողը չոր քար է կրծում իր հացի հանդեպ:

Ի՞նչ է օրենքը, - մարդկանցից օրհնած, բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,
Անզորի գլխին կախված հավիտյան, խեղճին խողխողող, հզորին պաշտպան:

Եվ իրավունքը, և օրենքները բոլոր զայրույթով ատում եմ, ատում,
Գարշ իրավունքով բռնաբարում են և գարշ օրենքով լլկում ու մորթում:

Յոթն անգամ ահա ատում եմ, ատում իշխանությունը – սերունդներ լափող,
Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող:

Անցած դարերի, գալիք դարերի մեծ դահիճն է նա և մեծն ավազակ,
Իր անցած ուղին` ոճիր ու նախճիր, սարսափներ վիժող, ոխակալ ոհմակ:

Նա հրեշի պես կրծքիս է նստել, բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,
Եվ ամեն քայլիս շղթա է զարկել, փականք է դրել լեզվիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար, ամենուր հասնում, ճզմում է մարդուն,
Եվ իրավունքի դաժան անունով բյուր կառափներից բուրգեր է կերտում:

Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք և արդարություն,
Նա ինքն է խիղճը և չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու` ոչնչություն:

Եվ նզովում եմ իշխանությունը` հազարաճիրան մոլի բորենին,
Իր ամեն քայլը` արյունի հնձան, ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկար մարդիկ, ստրուկ ու վախկոտ, ո՞վ տվեց սուրը նմանիդ ձեռին,
Ո՞վ տվեց նրան վրեժի իրավունք - իշխել, խողխողել իր նմաններին:

Տար ինձ, քարավան, իժերին հանձնիր, թաղիր հեգ սիրտս ավազների տակ,
Տար ինձ, ազատիր իշխանությունից, ազատիր նըրա հովանուց վայրագ: -

Խոլ կայծակները հրեղեն սրով ծվատում էին վաշտերն ամպերի
Եվ արշավասույր` փշրվում էին ճերմակ բաշերին հեռու լեռների:

Եվ մրրիկները մռնչում էին, արմավն ու նոճին շաչում, շառաչում,
Եվ քարավանը կամուրջ քանդելով և քառատրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրընգ, հա զրընգ, փոշու ամպերով ծածկելով ճամփեն,
Ասես, փախչում էր չար իշխանության քինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:



понедельник, 23 июля 2012 г.

ԻԶՈԼՈՖՈԲԻԱ



Մարդիկ տարբեր են… Ոմանք սիրում են լինել շրջապատված մարդկանցով, ոմանք էլ` մնալ մենակ: Բնականաբար ասել` որն է ճիշտ  չենք կարող, քանի որ խիստ սուբյեկտիվ կլինի: Գալիս է մի պահ, որ նույնիսկ ամենաշփվող մարդիկ ձգտում են միայնության ու այդպես են հանգստանում կամ վերագտնում իրենց: Բայց կան նաև մարդիկ, ովքեր վախենում են մենակ մնալուց: Վախ մենակությունից կամ իզոլոֆոբիա (Изолофобия (фр. isolenent - одиночество, греч. phobos - страх)): Ընդհանրապես, ցանկացած ֆոբիա առաջացնում է դիսկոմֆորտ և ուղակիորեն անդրադառնում է վարքի վրա: Իզոլոֆոբիան հիմնական ֆոբիաների շարքին չի դասվում: Այն համարվում է երկրորդական, որը կապված է այլ ֆոբիաների հետ: Մարդիկ վախենալով միայնությունից ձգտում են անընդհատ լինել շրջապատված մարդկանցով, շփվել և չմնալ մենակ: Հաճախ կհանդիպենք նման երևույթի, երբ միայնակությունը սիրող մարդկանց բացասաբար են վերաբերում: Դա հիմնավորվում է այսպես, որ եթե չունի տվյալ անհատը ընկերներ, չի շփվում մարդկանց հետ, ուրեմն ունի ինչ-ինչ խնդիրներ և նույնիս կարող է վտանգավոր լինել փորձը շփվել նրա հետ: Սա միանշանակ սխալ կարծիք է, որը ի դեպ հաճախ եմ լսում: Ու պետք չէ առհասարակ վախենալ միայնությունից, քանի որ այն բնականոն կյանքի մաս է կազմում: Հաղթահարելու համար այդ վախը պետք է ընդամենը գիտակցել, որ ի վերջո բոլորս էլ միայնակ ենք` որպես առանձին անհատներ: Մեզանից լավ ոչ մեկ չի կարող մինչև վերջ հասկանալ մեզ և ի վերջո հենց միայնության միջոցով ենք առանձնանում ու ավելի լավ փորձում ճանաչել ինքներս մեզ: Այսպիսով գիտակցումը միայնության հնարավորություն կտա հաղթահարել իզոլոֆոբիան: 

воскресенье, 22 июля 2012 г.

Յուրաքանչյուրս ընտրում է կյանքի իր ոճը



Նորաձև հագուստ, մեքենա, բրենդային կոշիկներ, պայուսակ, աքսեսուարներ և թվում է Դուք նորաձև եք ու ոճային, բայց արդյոք ձեր ոճը սահմանափակվում է այսքանով: Անշուշտ, սրանք ևս կարևոր են: Փորձենք  փոքր-ինչ խորը հասկանալ ու վերլուծել: Հոգեբանության մեջ շատ է անդրադարձը “կյանքի  ոճ”  հասկացությանը ու իրականում ավելի լայն է քան վերը թվարկվածները:  Հոգեբան Ալֆրեդ Ադլերը նշում է. “կյանքի ոճը առանձնահատկությունների, վարքի, հմտությունների ամբողջություն է, որը որոշում է անհատի անկրկնելի գոյությունը”: Մենք տարբեր ենք ու հետաքրքիր ենք հենց դրանով:
 Երիտասարդ մի ոճաբանը նշում է. “Մեր շրջապատում հիմա բոլորը ձգտում են դառնալ անհատականություն, որը պայմանավորված է կյանքի ոճով: Իսկ կյանքի ոճը հստակ սահմանել դժվար է, քանի որ վերջինս մեր ներաշխարհի յուրովի դրսևորումն է: Կարևոր է անկեղծությունը, երբ չենք կատարում գործողություններ, քանի որ հասարակության մեջ ընդունված է ու գեղեցիկ: Պետք է լինել հնարավորինս անկեղծ, որը կընդգծի և մեր անհատականությունը”:
Տարբեր կարող են լինել կարծիքները, մեկնաբանությունները, բայց մի բան հաստատ է, որ անձը ինտեգրալ ամբողջականություն է`գծերի, առանձնահատկությունների, որոնք փոխկապակցված են, ազդում են մեր վարքի վրա, որով էլ պայմանավորված է մեր ոճային առանձնահատկությունները: Սոցիալիզացիայի յուրաքնաչյուր փուլում, շփումների, հարաբերությունների ժամանակ մարդը վերցնում է նորը` ամբողջական դարձնելով կյաքի իր ոճը: Մարդը միշտ ձգտում է կատարելագործման և այդ ձգտման ճանապարհին էլ ձևավորվում է կյանքի  ոճը:
Կյաքի ոճի ուսունասիրումը հնարավորություն է տալիս վերլուծել  ու հասկանալ, թե ինչպես է մարդն օգտագործում իր ռեսուրսները, ժամանաը, գումարը, հանգիստը, ինֆորմացիան, թե ինչպես է ապրում, ինչ պահանջներ ունի: Կյանքի ոճի ադեկվատ վերլուծությունը կարող է թույլ տալ, օրինակ շուկայական հարաբերություններում, հասկանալ, թե ում համար`ինչ արտադրել: Կամ օրինակ երաժշտասեր հասրակության համար ինչ երաժշտություն ստեղծել բավարարելու պահանջարկը: Օրինակները անվերջ են, բայց փորձեմ ամփոփել…այսպիսով, եթե երեկոն անցկացնում եք գիրք կարդալով կամ հեռուստացույց նայելով, զրուցելով,  կատակելով կամ գուցե արդեն քնած եք, թվում է շատ առօրեական է, բայց մեր կյանքի ոճն է: Մենք ենք պատասխանատու և մենք ենք ստեղծում մեր կյաքի ոճը, որով մեզ պետք է ճանաչեն: Էական չէ մենք ինչ բրենդի հագուստ կհագնեք կամ ինչ էլիտար թաղամասում կապրեք, կարևոր է պահպանել  անհատականությունը, գտնել ներդաշնակը և ձգտել կատարյալին:

суббота, 21 июля 2012 г.

Հետևի՛ր մտքերիդ




Իրականում մեզ թվում է` ճանաչում ենք երևույթները ու դրանք այնքան պարզ են… Երբ արթնանում ենք և նույն, սովորական, ձանձրալի օրերը հերթափոխում են իրար, չենք հասցնում քսանչորս ժամվա մեջ դիտարկել երևույթներ, որոնք դիտարկելի են, բայց մարդկային անտարբերությունը անկոտրելի է: Թվում է` զբաղված ենք ‹‹լուրջ›› գործով, բայց իրականում մեր զբաղվածությունը ոչինչ է: Եթե ծաղկի մեջ թաքնված ջրի կաթիլը նկատելը շատերի մոտ ծիծաղ է առաջացնում, ուր մնաց հոգու մասին տեսությունները, բարու և չարի պայքարը, ազատությունը և այլն: Ավելի լավ է խոսել ոչնչի մասին, քանի որ դրա համար գիտելիք պետք չէ: Մարդկանց բամաբսանքը հասել է գագաթնակետին ու արդեն սերունդներ է կրթում: Ավելի լավ է մի բաժակ սուրճ, քան մի փոքրիկ, բայց իմաստալից հեքիաթ…Ու այսպես ոչնչացնում ենք մեզ շրջապատող ամեն ինչ:
Մի անգամ Google-ում հերթական որոնումների ժամանակ, ֆոբիաների ցանկում հանդիպեցի վախ ստվերից ֆոբիային (сциопофобия): Հետաքրքրեց ինձ ու մտովի  խորացա այնքան, մինչև հասա այս մտքին, որ իրականում այն ստվերը, որ մենք տեսնում ենք մեր մարմնի ստվերը չէ: Սա ինձ համար ինսայթ էր, որին հերթական անգամ լուրջ չվերաբերվեցի, քանի որ, երբ կիսվում էի մտերիմներիս հետ նրանք համարում էին անհեթեթություն ու զարմանում այդ մտքի իրական լինելու վրա: Փաստորեն ես ենթարկվեցի նրանց ճնշումներին: Երևի միայն իմ մտքով նման անհեթեթ բան կանցներ ու ես մոռացա այդ մասին (կամ էլ, թվում է` մոռացել էի): Անցավ ժամանակ, ու ես կարդում էի Օսկար Ուայլդի ստեղծագործություններից մեկը ‹‹Ձկնորսը և նրա հոգին››, որտեղ հանդիպեցի հետևյալին, որ այն, ինչ մենք տեսնում ենք`մեր մարմնի ստվերը, իրականում մեր   հոգու մարմինն է: Ուրախությունս անբացատրելի էր, քանի որ ես հասկացա, որ անհիմն չէր իմ դիտարկումը և գուցե մոտ էր իրականությանը: Ճիշտ է , մասամբ էի կռահել Ուայդի միտքը, բայց ինձ համար մի նոր բացահայտում էր ու ես սկսեցի այդուհետ լուրջ վերաբերել իմ ցանկացած նոր մտքին: Սովորոցի ու սովորեցնում եմ` ‹‹Հետևել մեր մտքերին››:

четверг, 19 июля 2012 г.

Թռչում եմ հիմա…

Թռչում եմ հիմա…
Ու շարժման մեջ ամեն ինչ արագ է թվում,
60 վայրկյանը, որ միշտ զգացել եմ` դանդաղ է անցնում
Հիմա շատ հաճախ չեմ էլ նկատում:
Ցավը, որ միշտ կար ու խանգարում էր սթափ ու ճիշտ դատել
Հիմա էլ չկա, բայց ես ուրախ չեմ,
Քանի որ  “շարժման” մեջ խեղդել եմ դրան.
Դա կա, բայց չկա …. ժամանակ չկա
Ես շտապում եմ… ժամանակ չունեմ:














Բայց, երբ ես նորից գալիս եմ ետ տուն,
Նստում աթոռին, նայում սպիտակ ու դատարկ թղթին,
Ցավից այրվող, վրդովվող գրչին,
Որն ուզում է անդադար խոսել, այլ ոչ թե լռել,
60 վարկյանը երկար է այքան, երկա՜ր…
Որ ուզում եմ քնել,քնել ու արթնանալ,
Երբ նորից “կշարժվեմ”, կթռչեմ հեռուն,
Թռչում եմ հիմա…

вторник, 17 июля 2012 г.



Մեկ-մեկ ծիծաղը դրական հույզերից չէ, որ առաջացնում: Ես կարծում էր, որ ծիծաղըուրախությունհույզի դրսևորուման ձև է, բայց հիմա սկսել եմ մտածել, որ ոչ միայն: Մարդիկ ուրախանում են, երբ բավարարված են ու դա կարող է արտահայտվել ծիծաղով: Բայց այս պարագայում ծիծաղը պայմանավորված էր ո՛չ բավարավածությամբ, ոչ էլ ուրախությամբ, ընդհակառակը, “ինչ-որբանի պակաս ուներ այդ մարդը:
Մարդիկ ծիծաղում են ինչի՞ց դրդված. շահի՞ց, թե՞ ուրախությունից կամ  գուցե հեգնու՞մ են քեզ: Երբ անում ես մի բան, որ հասու չէ դիմացինին` պատրաստ եղիր ցանկացած ռեակցիայի, նույնիսկ ծիծաղին: Զարմացա՞ք, ես էլ զարմացա, թե ինչու ծիծաղեցին, երբ աշխատում էի, բայց պատասխանը մեկն է` տկարամտություն: Մինչ դեռ ամենացածրակարգ հումորը կամ երևույթը կարժանանա մեղմ ասած հրճվանքի: Ես շատ վրդովվեցի, բայց իզուր, դրանից նա չհասկացավ աշխատանքի էությունը, ընդամենը ես ժամանկ կորցրի (չնայած շատ հարցեր այլ կերպ սկսեցի ընկալել): Ու սկսեցի մտածել, որ միշտ չէ, որ ծիծաղը ծիծաղ է, լացը` լաց, ու հիշեցի իմ կյանքից ոչ հաջող դեպքեր, որոնք չէի հասկացել անցյալում, բայց հիմա հասկանում եմ ու վերլուծում: Ես ուրախ եմ, որ նա ծիծաղեց ոչ ուրախությունից….այլապես ես հիմա կլինեի տխուր

воскресенье, 15 июля 2012 г.

Սիրում եմ...

Սիրում եմ, երբ գժությունդ հիմնավոր է, բանական,
Երբ ընդամենը գիժ մուրացիկ ես,
Այլ ոչ թե կեղծ ու ստոր վանական:
Սիրում եմ, երբ ապրում ես իրականում,
Այլ ոչ կտրված ու վերացական
Սիրում եմ ես քեզ  իրականում....

Ու ԻՍԿԱՊԵՍ կապրես դու այնքան,
Որքան ես կապրեմ իրականում,
Որքան կշնչեմ, կերևակայեմ:
Իսկ երբ չեմ լինի էլ ես իրական,
Կլինես և դու վերացական
Ու կսիրեմ քեզ... կսիրեմ այդժամ ես վերացական....

пятница, 13 июля 2012 г.

Կաթնասուն էլ կա, կաթնասուն էլ



Չորքոտանի կաթնասունը, որ մարդ չէ, մարդկային հատկություններ կարող եմ վերագրել: Երկոտանի կաթնասունը, որ մարդ է մարդկային հատկություններ չեմ կարող վերագրել: Ի՞նչն է պատճառը: Երևի ոտքերի քնակը:
Նվաստացնել, քցել, քծնել,  ոտքերի տակ գցել ու ճզմել, սատկացնել ու կատարում է ով, դե, իհարկե, մարդը: Մարդը՞: Ոչ, իհարկե, ‹‹երկոտանի կաթնասունը››: Նա, ախր, ցածր է նույնիսկ իրենից ցածր դասից, ուր մնաց… էլ ինչ գրեմ, որ բնութագրեմ  գրեթե բոլորին խեղդող անբարոյականությունը:
Եթե դու ուտում ես, խմում, քնում, մահանում, օգնում կամ գոնե չխանգարում, ապա նրանք լափում են, լակում, շնթռում, սատկում ու իրենց անհամար ու անարժեք փողերով խանգարում բոլորին:
Միլիոնավոր երեխաներ որբացած են, անտուն թափառում են, իսկ մեղմ ասած ‹‹բալեքը›› իրենց միլիոնները ամեն ինչի վրա ցպնում են, ամեն ինչի, բայց ոչ օգտակարի: Շատերը ունեն երազանքներ, որոնց իրականացման համար շատ հաճախ փող է պետք, իսկ շատեր փող ունեն, բայց չունեն երազանքներ: Շատ ‹‹ուրախ›› մարդիկ տխուր են, շատ ‹‹տխուր›› մարդիկ էլ ուրախանում են ‹‹ուրախների›› տխրությամբ: Շատերի տանը  դեռ սովետական, հին, մաշված կահկարասի է, բայց մարդիկ ունեն առաջադեմ հայացքներ, իսկ շատ մարդիկ ապրում են ԳԵՐնորաձև տներում, բայց հայացքները…. Չնայած հայացք պիտի ունենան, որ գոնե մի սիրուն ածականով բնութագրեմ:
Շատ, շատ, շատ եմ տխրում հիմա, բայց ուրախ եմ, որ գրում եմ, ուրախ եմ, որ կան դեռ էնդեմիկ մարդիկ, բայց դե տխրում եմ…. և ի վերջո մեզանից և ոչ մեկը ապահովագրված չէ !

вторник, 10 июля 2012 г.

Մեղավորը երթուղայինն էր


Մեկ-մեկ գժությունդ չի հերիքում հասկանալու լրջությունը,
Որը կեղծ է, դիմակավոր ու դու ես ստեղծել:
Սահմանափակում ես ինքդ քեզ ու փորձում ես ապրել քո ստեղծած հիմար օրենքներով,
Ընդամենը ցույց տալու համար "լուրջ կերպար",
Որը հենց մենակ է մնում գժվում է ու այդ գժությունն է կյանքը իր:
Երբ արթնանում ես, լվացվում, հագնվում ու դուրս գալիս մենակ չես.
Փողոցներում եռուզեռ, ձանձրալի , ուրախ դեմքեր, գործեր, ընկերներ...
Ու երբ երթուղայինում ես, հետ ես գալիս տուն, նույն եռուզեռը քո հիշողության մեջ է:
Հիշում ենք բաներ, որոնք առօրյա խնդիրները, հարցերը մոռացության էին մատնել,
Հիշում ենք այն, ինչ ժամանակին ներկա է եղել ու մեր առօրյա խնդիրը....
Հասնում ես տուն բացում դուռը, վառում լույսը ու հասկանում ես,որ խավարեց.... խավարեց ներսումդ մի բան,
Ու հասկացար, որ միշտ կա վերադարձ` մտովի վերադարձ այնտեղ, որտեղ ապրել ես
Այդ ժամանակ  հարց ես տալիս ինքդ քեզ . "մինչ այս պահը ո՞վ էի, հիմա ո՞վ եմ".
Ու հասկանում ես , որ դու ընդամենը դերասան ես, բայց ոչ սովորական....
Ինձ դերասան լինելու համար դերասանական կրթություն պետք չէ,
Ինձ պետք է "գիշերը"` հասկանալու, որ ցերեկը ես ուրիշն էի ,հիմա ուրիշ եմ:
Դա ինչի՞ց է տեսնես, չգիտեմ  կամ գուցե նրանից, որ գիշեր է կամ էլ ճիշտ երթուղային չեմ նստել...
Ուղղակի ոչ մեկին հետաքրքիր չես մինչ այդ պահը, հետաքրքիր ես հենց այդ պահին:
Մինչ այդ ուզում ես եղիր հանցագործ կամ հրեշտակ, էական չէ, իսկ հենց այդ պահին պետք է լինել ուղղակի "ներկայանալի"` անտեսելով "մինչ այդ"-ը...

суббота, 7 июля 2012 г.

Մի օր չդիմացա ու պայթեցի...


Մարդիկ փող չունեն, բայց սրճարաններում հերթ-մաջալ չկա,
Ցանկացած սնման կետում ուտում են չհաշված տանն էլ իրար միս են ուտում:
Երկրից դուրս են բոլորը ու հարստացնում են Դրսի բյուջեն,
Հետ են գալիս Հայաստան. ‹‹բա փող չկա››:
Փող չկա, բայց տունը եվրո սարքելը պարտադիրա, ոնց բա մի հատ հարևաններս նախանձից չպայթեն..
4 հոգով ենք ապրում 2 սենյականոց տունա , բայց 2րդ սառնարանն են առնում, թե ինչ եք էդքան լցնելու,  որ փող չկա..
-Վաայ, ոնց  մեր հարսանիքը պետքա ցնցի բոլորին, ճիշտ ա փող չկա , բայց շքեղ ենք անելու` վարկեր,պարտքեր, դոշակի տակ պահած նեղ օրվա փողեր, ամերիկայում ապրող բարեկամների ուղղարկած փողեր…. Կարևորը մի լավ հաց ուտելն ա. էնքան են տարված ‹‹ինչ առնեն, ինչքան առնեն››- ով, որ մոռանում են բուն էությունը իրենց հավաքվելու: Հետո էլ  ոսկեղենը կծախենք, գիշեր-ցերեկ չենք քնի, պարտքերը կփակենք, էհհ~…խնդալու ա
Լավ, ասենք սիրում ենք քեֆեր, ոչինչ փող էլ կյանքի գնով կհավաքենք: Ինչ պարտադիրա  թաղումներին սենց կաշվից դուրս գալ, սեղան փռել… ինչի՞ համար, մանավանդ , որ մինչ դա լացում էիր , որ փող չկա, գործ չկա, ում ես ինչ ուզում ապացուցել. ախր, որ հասկանայք իրականում մարդու կորուստը ավելի ահավոր ա,  քան էդ օրը խաշլամի քիչ լինելը….
Վերջերս մի ընտանիք հանդիպեցի 6ից 5-ը աշխատում են բայց փող չունեն J:  Մեկը հարցնի` բա ու՞ր են էդ փողերը: Չնայած, նայես իրենց կապած լացուկոծին, թե հագուկապին , քշած ավտոներին կամ էլ ոսկե ժնջիլները, որ պարանոցից կախած, իրենք իրենց շղթայում են …
Անկեղծ ես էլ փող չունեմ, եթե ունենայի այստեղ չէի լինի: Թե չէ երազանքներս թղած ինչ եմ անում…. Բայց դե հեսա նոթ բուք կառնեմ մի հատ, հեռախոսս հնացել ա `մի հատ էլ հեռախոս ու մանր-մունր: Հերթական անգամ ծանոթիս հանդիպելիս  էլ չմոռանամ լացել, որ փող չունեմ ….. մի երևելի բան էլ ախր լինի էդ փողը…

четверг, 5 июля 2012 г.

Դու Նա չես...


Երբ կնայես հոգուդ հայլուն
Ու կտեսնես, կհասկանաս, որ Դու Նա չես,
Չնեղացնես հանկարծ Նրան,
Գուցե Նա էլ դեռ  չգիտի, որ Նա Դու չես:
Գուցե այդժամ էլ ավելի սիրեք իրար
Ու հասկանաք, որ դու դու ես, նա` նա….

Մարդիկ սիրում են նկարներ , պարզապես պետք է նկատեն դրանք…



…Սրանում համոզվեցի , երբ ձմռան սկզբի օրերին  իրականացրի փոքրիկ դիտում  Մ. Սարյանի այգում: Կար մտավախություն , որ նկարներով  հետաքրքրվողներ  քիչ կլինեն  ու մտավախությունս տեղին էր: Դիտման ժամանակ քչերն էին մոտենում, նայում նկարները, փորձում հասկանալ  բովանդակությունը, ինչը տխրեցրեց ինձ: Ուզում եմ ենթադրել, որ պատճառը  ձմեռային  ցուրտ եղանակն էր. ամեն դեպքում դա ինձ չխանգարեց  կազմակերպել դիտումը : Ինչ վերաբերում էր դիտման իրականացմանը, ապա կատարեցի այն: Ինձ հետաքրքրող հարցերի  պատասխանը ստացա իհարկե, բայց կատարվեց մի բան, որը նպատակ չունեի  ուսումնասիրելու, բացահայտելու, բայց որի համար հիմա ուրախ եմ : Դիտման ընթացքում մի միջադեպ տեղի ունեցավ ` շների կռիվ, որը  շատ այգիներում էի հանդիպել, բայց որը հիմք  հանդիսացավ ինձ համար նոր բացահայտումների :Կռվի ժամանակ   ընկավ և վնասվեց նկարներից մեկը:  Քանի դեռ   նկարիչը փորձում էր քշել շներինմոտեցավ մոտ 30 տարեկան երիտասարդ, որ դնի նկարը  տեղումԵրիտասարդը, որքանով հասկացա, չէր եկել նկարները  նայելու, այլ ուղղակի անցնում  էր այդ կողմով:Մի քիչ զարմացա,իհարկե,  որ մարդիկ անտարբեր չեն (ինչպես միշտ): Նա վերցրեց  նկարը, նայեցհետո սկսեց զննել մնացածը ու հետաքրքրվել դրանցով: Ես հասկացա, որ  շատ մարդկանց հետաքրքում են  նկարները և նրանք փնտրում, գտնում են դրանք, շատերին էլ հետաքրքրում են, մինչդեռ նրանք չեն գիտակցում, պարզապես անցնում են, գնում` տարված առօրյա խնդիրներով: Ես գրեթե համոզված եմ, որ  եթե  նկարն   ընկած չլիներ, չխանգարեր անցնելուն երիտասարդը չէր էլ նկատի այն, բայց  մի բանում արդեն վստահ եմ , որ նրան հետաքրքիր են նկարները ,որն էլ գիտակցեց հենց այդ  ժամանակ:
P.S Եղե՛ք ուշադիր , փնտրե՛ք այն , ինչ ձեզ  իրականում  հետաքրքիր  է !!