четверг, 27 сентября 2012 г.

Ֆրունզիկ vs Justin



Որոշել էի բլոգումս նամն  դեպքերի վրա չֆիքսվել. առանց այդ էլ շատ են քննարկում: Բայց երբ կա ազդակ, ենթադրվում է, որ պետք է լինի նաև պատասխան ռեկցիա: Ու անհնար է չանդրադառնալ, քանի որ ամեն օր տեսնում եմ, ցավում... 
Գիտեք, երբ արթնանում, տեսնում ես մի “սիրուն բան” անկախ քեզնից սիրում ես: Երբ այդ “սիրունություն’’-ը կորում է սկսում ես ատել, բայց ու՞մ: Աաայ, խնդիրը հենց այստեղ է : Նման պահերին հիշում ենք մեր ազգային պատկանելիությունը, ազգային առանձնահատկությունները, ու լայն բառապաշարը սահմանափակ ուղեղներին չի հասնում անգամ: Էս դեպքում ատում ես  ու՞մ ` ինքդ քեզ ,դա ավելի մեծ ցավ է…բայց ես սիրում եմ ինձ: Ստացվում է մենք չենք մեղավոր: Իսկ ո՞վ է`իհարկե “նրանք”: Ու սկսում ենք ատել “ նրանց” : Ստացվում է` չգիտենք ով է արել ու ատում ենք: Սա շատ ավելի վատ է: Եվ  սա էլ պատճառն է նման այլանդակությունների դրսևորման: Չափից շատ ենք ատում… Մի բան, որ նորմայից դուրս է արդեն ադապտատիվ խնդիր է առաջացնում: Իսկ Ֆրունզիկի արձանը,  մեր հասարակության համար արդեն նորմա չէ, ավելին, արձանի մեր կողքին հայտնվելը ,առավել ևս: Չեմ ուզում ասել, բայց կասեմ. “ շուտ ա մեզ համար”: Եթե լիներ, օրինակ, Justin Bieber-ի արձանը, հմմմմ... Պատկերացնում եք ինչ ազգային խրախճանքի կվերածվեր  ու ինչ "հսկողություն" կլիներ. երևի արձանի կողքը մարդիկ կքնեին, չէ որ... Բայց  ասեմ, որ Ֆրունզիկի արձանով էլ  քիչ մարդիկ չէին ուրախանում: Բայց դե հիմա...
 Է՜հ, մի ահավոր բան եմ զգում ու չեմ կարողանում հայերենի ամենաճոխ բառապաշարով ներկայացնել: Ուզում եմ գոնե մի հատ թել գտնեմ, կառչեմ դրանից ու հավատամ , բայց չեմ կարողանում… Հետո, որ մի քիչ երկար մտածեցի գտա, հա (պատկերցնում եք, որ ավելի շատ մտածեմ.....): Իհարկե, կա մեղավոր :Բայց ո'չ "մենք" ենք , ո'չ "նրանք" : Մեղավորը ժամանկն է: Իսկ հիմա ժամանակը չէր, բայց փորձենք սպասել ու հավատալ այդ անորոշ ժամանակին: Երբ հանգիստ կլինենք, որ Ֆրունզիկը ապահով է ու ֆեյսբուքում էլ մեր ազգապաշտպան  դիմակով չենք դրդի մարդկանց ատելության: Կարևորը , որ չատենք. մեղավորին էլ արդեն գտանք!

понедельник, 24 сентября 2012 г.

Ապրում է մարմնով մարմնից դուրս …



Անասելի գեղեցիկ էր… Սահմանափակ մարմինը  անեզր գեղեցկությամբ էր լցված:
Իսկ հոգին, հոգին  նեխել էր իրեն շրջապատող աղբի կողքին: Ամեն երեկո բերում ու աղբը թողնում էին այնտեղ, թափում, փչացնում գեղեցիկը , իսկ նա օր օրի գեղեցկանում էր… Երբ լուսանում էր, բոլորը հինաում էին նրա գեղեցկությամբ, մոտենում էին շնչելու առավոտվա ցողաշատ թարմ օդը, բայց այն նեխած էր: Միանգամից հետ էին քաշվում: Մեկ քայլ դեպի նա ու երկու քայով հեռանում էին նրանից: Իսկ նա քնած էր… երևի այդպես էր ճնշում իր մեջ կուտակված աղբին:
Կեսօրին  ուժեղ անձրևեց:  Անգամ  անձրևը չմաքրեց ողջ կեղտը: Այն տարիների արդյունք է ու հետքերը խորն են: Իսկ այս մարդկանց համար սա անբնական գեղեցիկ էր: Նրանք ձգտում էին դեպի նա, ձգտում, ձգտում ու վայելում հեռվից: Վախենում էին հոգուց, որն այնքան փչացած էր, որքան գեղեցիկ էր մարմինը: Վախենում էին վարակվելուց, անընդհատ հեռու պահում իրնենց, ստում էին, հեռու պահում բոլորին: Բոլորը փախչում էին ….
Մի առավոտ, երբ հերթական անգամ բոլորը վախեցած հիանում էին նրանով, մոտեցավ մի մուրացիկ գրկեց նրան` չհասկանալով,  թե ինչքան գեղեցիկ է նա: Գրկեց.... Երջանիկ էր: Չկար այլևս գարշահոտություն: Ամեն ինչ գեղեցիկ էր: Գեղեցկուհին երջանիկ էր ու մաքուր...
 Օրերից մի օր հարձակվեցին այդ մուրացիկի վրա, ծեծեցին , սպանեցին: Գարշահոտությունը նորից սկսեց խեղդել մարդկանց: Խեղդվեցին բոլորը… խեղդեցին և նրան…

понедельник, 17 сентября 2012 г.

Ոչինչ...













Եթե մտքերիս քեզ նման ճնշեմ,
Շնչեմ առանց օդ ու անշունչ ապրեմ,
Քարանամ այստեղ, այնտեղ, ամենուր…
Եթե որոշեմ էլ չմտածել,
Կամ էլ մտածել ոչինչի մասին,
Աչքերը բացել նայել արևին ու զգալ ոչինչ…
Եթե դադարեմ անգամ շարժման մեջ,
Ու հրաժարվեմ գույներից բոլոր,
Ճանապարհներից ուղիղ ու ոլոր,
Ես կդառնամ դու, իսկ դու էլ` ես,
Կմնա ոչինչ, անորոշ Ես-ից…
Ու երբ հանդիպենք նորից ուշացած
Կասենք մենք `Ոչի՛նչ….

суббота, 15 сентября 2012 г.

Երբ որ զանգես` ես կլռեմ...
















Երբ որ զանգես` ես կլռեմ…
Երբ կզանգես, կցանկանաս անդեմ խոսել,
Որ չընդհատեն, չբռնանան ազատ խոսքիդ,
Անգամ շունչդ կսկսի խոսել,
Միտքդ անխոս`բարձրախոսել,
Բառերն իսկույն կսկսեն հոսել…
Երբ կսկսեն անդուր դեմքերն զազրախոսել,
Տափակ ձայնով քեզ խլացնել,
Անկիրթ գիտուններ ձևացնել,
Երբ քո շուրջը անվերջ խոսեն ու դու լռես ,
Զանգի՛ր դու ինձ,
Ես կլռեմ…

четверг, 13 сентября 2012 г.

Եթե անգամ բանտարկեմ ինձ....



















Եթե անգամ բանտարկեմ ինձ ու չերազեմ,
Կսովորեմ երազներում ազատ լինել:
Եթե նույնիսկ ծարավ մնամ,
Մինչ իմ կողքով անմահական գետն է հոսում,
Կհագենամ ծարավ  աչքով:
Եթե անգամ ինձ մեղադրես, որ ատում եմ առանց օբյեկտ,
Կհասկանամ, որ սիրում եմ…
Եթե վերջում ինձ համոզես, չմեղադրես, չբանտարկես
Կսիրեմ և քեզ….

понедельник, 10 сентября 2012 г.

Արևից փախչող անձրևներն անգամ գիտեն շողշողալ...


















Արևից փախչող անձրևներն անգամ գիտեն շողշողալ,
Մռայլության մեջ ծիծաղել մեկ-մեկ,
Օտարության մեջ հարազատ դառնալ անգամ թշնամուն,
Քնի մեջ տենչալ, արթուն վիճակում տենչալ երազին,
Զարթնել երազով, երազում քնել:

Ծխել `այրելով պատերն թուլացած,
Բորբոքել սիրտը հաշմանդամ դարձած,
Ու միտքն արյունից անհատակ կորած,
Շողալ, երազել, հարազատանալ,
Քնել, արթնանալ, մեկ-մեկ ծիծաղել
Ու չնայել ետ…

суббота, 8 сентября 2012 г.

ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ ՉՍԻՐԵԼՈՒՑ















Երբ մի օր թռչեմ ու հասնեմ այնտեղ,
Ուր մարմինս անգամ կսկսի թռչել,
Ես կսիրեմ ինձ, կսիրեմ և քեզ.
Իսկ մինչ այդ, ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ սիրել:


Երբ մի օր թռչեմ ու հասնեմ այնտեղ,
Ու դու կսկսես ինձ փնտրել այստեղ,
Ես կսիրեմ “այնտեղ”-ը հեռու,
Երբ մոտիկ եմ քեզ:

Ու եթե մի օր այլայլած փախչեմ,
Հեռանամ, գնամ ու լինեմ այստեղ,
Դու կսիրես “այստեղ”-ը հեռու,
Երբ մոտիկ եմ քեզ:

Երբ վերջապես հասնենք արևին,
Հոգին կարծրացրած սկսի թռչել,
Ու թե չլինի դա մաիաժամանկ,
Մենք կզգանք և դա....

Ու գրկեցին տաք շողերն իրար,
Մեկը այստեղ է, մյուսը` այնտեղ,
-Մարմինս կամաց տաքանում է, տե՛ս,
ՀԻՄԱ ՀՐԱԺԱՐՎՈՒ՛Մ ԵՄ ԵՍ ՉՍԻՐԵԼՈՒՑ:

пятница, 7 сентября 2012 г.

Հայրիկիս...
















Ու թե փոխոցում մի օր հանդիպենք,
Ուզենաս գրկել, թեկուզ և հեռվից
Ես կզգամ դա միանգամից:

Ու երբ փորձես հանկարծ մոտենալ,
Կփախչեմ ինձնից, որ չգրկես ինձ
Որ և ոչ սիրեմ, ոչ ատեմ էլ ինձ,
Ու չկարոտեմ....

четверг, 6 сентября 2012 г.

Ծափահարե՛ք ինձ




Սկզբում լռում էի: Հետո չդիմացա ու սկսեցի շարժվել: Հետո կանգ առա ու սկսեցի մտածել: Այնքան բարձր էի մտածում, որ ուշադրության կենտրոնում էի: Մտային թռիչք, պտույտ, նրբություն, լռություն, բայց անսովոր լռություն: Անգամ կանգնած շունչս չէր հերիքում: Շրջազգեստի գաղտնի ելևեջներ, մազերի նռնահոտ գանգուրներ, աչքերի փախչող պտույտներ, կանաչ շնչառություն, մարմին, որ զգում էր միայն թեթևություն ու ընդհատվող թռիչքներ: Հետո ևս մեկ անգամ կանգ առա ու լսվեցին ծափահարություններ….

Նորից լուռ էի… Շրջազգեստի գաղտնի ելևեջներ, մազերի նռնահոտ գանգուրներ, աչքերի փախչող պտույտներ, կանաչ շնչառություն, մարմին, որ զգում էր միայն թեթևություն ու ընդհատվող թռիչքներ: Կանգ առա ու նորից ծափահարություններ…
       
   Կրկին ուշադրության կենտրոնում եմ, կրկին լուռ: Ծափահարությունները ևս լռել են…

вторник, 4 сентября 2012 г.

Կսիրեմ այն լուսաբացը, որ կլինի ճիշտ լուսաբացին



Անտանելի է… Ամենօրյա սովորական դարձած անքնությունն է հիմա: Զսպում եմ ինձ, որ կարողանամ քնել: Մտքերի նոր զուգորդություններ, որոնք միահյուսվելով քանդում են այն հանգստությունը, որը երազել եմ: Սպասում եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին: Երևի … մեկին կամ էլ...  Երբևէ  մտածելը ինձ այսպես չի խանգարել: Լուսաբացը արդեն ոչ թե բնականոն  ցիկլի մի հատված է, այլ դատարկության մեջ մի կետ , որին տանող և ոչ մի ուղիղ չեմ գտնում: Գիտե՛մ, ինձնից է, ե՛ս չեմ գտնում, ուղղակի...
   Ամենօրյա մեքենաների աղմուկին, անցուդարձին փոխարինել են վարագույրի անհանգիստ դողը,  գրչի չոր հարվածները թղթին, անկուշտ անձրևը ու վախեցած կատվիս պսպղացող աչքերը: Երևի ինքն էլ չի կարողանում քնել : Մեկ - մեկ թվում է` հանգիստ եմ,  քնում եմ…ահաաա, տիկ-տակ, տիկ- տակ:  Ժամացույցի ձայնն է միայն լսվում, ամեն ինչ հանգիստ է, բայց նորից, մի ինչ- որ մեռած անկյունում,  նորածիլ մի միտք, ու ես արթուն եմ: Ու նորից գիշեր է, ու նորից սպասում եմ: Ու մի հարց ընդամենը`ինչն  է պատճառը: Պատճառը….ըըը… պատճառը սերն է… երևի, չէ՛,  հաստատ: Ու չգիտեմ` ինչու գիշերը զգում եմ , թե ինչքան  եմ սիրում ու վախենում ինձնից, սիրուց, գիշերից, որ կկորցնեմ սիրուս, կգժվեմ, կմարեմ, կծնվեմ, կմեռնեմ, կթռչեմ, կընկնեմ, կքնեմ…. Կքնեմ, բայց մինչ քնելը կսպասեմ այն լուսաբացին, որ կլուսանա ճիշտ լուսաբացին ու կսկսեմ սիրել  այն : Սիրում եմ, սպասում եմ, քնում եմ…. Տիկ-տակ, տիկ- տակ....

воскресенье, 2 сентября 2012 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ !!!






Մեկ-մեկ շեղվում եմ ճանապարհից ու խորանում դատարկ բաների վրա… Հետո եմ հասկանում, որ պետք էր խորանալ: Դե վաղը դասի եմ գնալու ու ոնց որ միշտ, դուրս եկա տետր ու գրիչ առնելու: Հակառակի պես հերթն այնքան շատ էր, որ  մի երկու տետրի շնորհիվ ես հիմա գրում եմ: 
Ես արդեն երկար ժամանակ ուսանող եմ (կոչումով :D ), բայց մի տեսակ այսօրերին դպրոցական եմ ինձ զգում ու դա չափից դուրս գեղեցիկ է: Քայլում էին ու ոնց որ հին ժամանակներում` մտածում , ինչ նկարով տերեր գնեմ ու վիճում էի ինքս ինձ հետ:Մեկ- մեկ էլ բողոքում էի ու շարունակում քայլել խանութի ուղղությամբ: Ցայտաղբյուրի մոտ կանգ առա, երբ լսեցի սովորականից բարձր ձայներ: Մոտ 13-14 տարեկան երեխան վիճում էր մոր հետ, թե նա ուզում է վաղը գնալ դասի մազերը “դիֆուզոռ” արած: Ես ծիծսղեցի, խմեցի ջուրն ու անցա: Հասա խանութ, բայց ներս չմտած իմ ուշադրությունը գրավեց մի երևույթ: Վարսավիրանոցի թափանցիկ պատուհանները արտացոլում էին ներկայիս պատանիների (իհարկե, ոչ բոլորի), մի զանգվածի խղճուկ մտածելակերպը: Նրանք ասես մրցում էին` ով է ավելի նորաձև սանրվածքով գնալու դպրոց, ինչ հագուստով և այլն: Ցավալի էր…Մինչդեռ դպրոցում ֆիզիկայի գրքերը, օրենքները, պատմության հիշարժան օրերը թող մնան փոշոտ ու փակ վիճակում: Ես էլ չգիտեմ ինու եմ գրում, երևի դեռ հույս կա…. Ամեն դեպքում շնորհավորում եմ բոլորիս նոր սկսվող և այդքան սպասված  ուսումնական տարվա  կապակցությամբ: Թող, որ վարսավիրանոցներում միշտ լինեն այսօրվա պես հերթեր ու թող նոր ուսումնական տարում յուրաքանչյուրս գտնի այն, ինչին ձգտում է, միայն թե  ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում: