пятница, 31 августа 2012 г.

“Քամոտ” սեր

















Ու գերվեցի ես քամիներով,
Որ հով էին անում վառվող արևին,
Ու ատեցի ես այն հանգստությունը,
Որ հեռացրին ինձ իմ քամիներից:

Ու երբ էլ չկար իմ արևը տաք,
Չկար և այն հանգստությունը,
Անվերջ քամին էր պտտվում կողքիս,
 Ու ես սիրում էի, ցնծում էր հոգիս:

Չկա արևը, հանգստությունը,
Չկա և քամին այնքան սիրելի,
Ամպոտ մտքերս դարձան ատելի
Ու ես հեռացա, հեռացա ինձնից…

пятница, 24 августа 2012 г.

Հոգին մարմնին էլ չի ճանաչում...



















Սրտի հին ծակոցն ու թփթփոցը,
Խառնում է մտքերի այրված պահոցը,
Լսվում է շարժվող մոխրի ճրթճրթոցը,
Ու մեռնող հոգու խուլ վնգստոցը:

Փակում ես փեղկը ու հեռանում,
Ժանգոտ բանալին մտքում թաքցնում,
Ու չես մոռանում, չես էլ մոռանա,
Չհանգած, հանդարտ հրդեհը անցած:

Մի բռունցք հոգին մնաց բանտարկված,
Դրսում պայծառ է, ներսում` խորշոմած,
Արտաքուստ “առողջ” կաշվի տակ սառած,
Բոցկլտում է կրակն անցյալում վառած…

вторник, 21 августа 2012 г.

Դիմակը














Մի օր մաքրեցի շպարս կեղտոտ
Ու մաքրվեցի աներես ներկից,
Որ լղոզվել էր դեմքիս նորամաշկ
Ու կրծել ամեն մի առողջ անկյուն:

Շատ էին վերքերը, բշտերը դեմքիս
Ու այն փոսերը, որ հարթ էին այնքան,
Փոքրացած աչքերը զզվանքով լցված
Նայում էին գետնին` ընկած դիմակին,
Որ ձգտում էր վեր…


Մեկ-մեկ նորից ուզում եմ վերցնել,
Կրել դիմակը անկյանք երեսիս
Ու երբ նայում եմ հայելուն ես անկեղծ,
Հիասթափվում եմ շքեղ դիմակից:

-Դու ես այն դիմակն,
Որ ձգտում ես ինձ,
Փնտրում , գտնում ու զսպում ես, որ
Սիրեմ ինձ նորից….  Ու ատում եմ ինձ:

Ու ի՞նչ շպրտեց իմ դեմքին անդեմ.
-Ոչ, այդ դու ես դիմակը վերցրել
Ու գունավորել  ոչ քո գույներով,
Սիրում ես դեմքով ու ատում մտքով:

суббота, 11 августа 2012 г.

Քայլող մտքեր


Երկու աչք,
Հայացքն է այլ:
Մտքի թռիչք
Կանգնած ներկա,
Մեռած գիշեր,
Վառվող հոգի,
Այրվող շուրթեր,
Անզոր ձեռքեր,
Անթաթ ոտքեր,
Վստահ քայլեր,
Տանջող մտքեր,
Լուռ փոթորիկ
Վշտի կծիկ,
Բացում եմ ես
Ու գտնում քեզ:
Կծկվում է հոգիս դանդաղ,
Ծարավում է աչքս անհագ,
Տաք քրտինքը սառած շրթիս,
Ջուր է տալիս ծարավ սրտիս:
Աչքեր, շուրթեր,
 Ձեռքեր, մտքեր,
Ոտքեր, քայլեր
Գիշեր…
Մնացել են միայն մտքեր…