вторник, 21 августа 2012 г.

Դիմակը














Մի օր մաքրեցի շպարս կեղտոտ
Ու մաքրվեցի աներես ներկից,
Որ լղոզվել էր դեմքիս նորամաշկ
Ու կրծել ամեն մի առողջ անկյուն:

Շատ էին վերքերը, բշտերը դեմքիս
Ու այն փոսերը, որ հարթ էին այնքան,
Փոքրացած աչքերը զզվանքով լցված
Նայում էին գետնին` ընկած դիմակին,
Որ ձգտում էր վեր…


Մեկ-մեկ նորից ուզում եմ վերցնել,
Կրել դիմակը անկյանք երեսիս
Ու երբ նայում եմ հայելուն ես անկեղծ,
Հիասթափվում եմ շքեղ դիմակից:

-Դու ես այն դիմակն,
Որ ձգտում ես ինձ,
Փնտրում , գտնում ու զսպում ես, որ
Սիրեմ ինձ նորից….  Ու ատում եմ ինձ:

Ու ի՞նչ շպրտեց իմ դեմքին անդեմ.
-Ոչ, այդ դու ես դիմակը վերցրել
Ու գունավորել  ոչ քո գույներով,
Սիրում ես դեմքով ու ատում մտքով:

Комментариев нет:

Отправить комментарий