Սկզբում լռում էի: Հետո չդիմացա
ու սկսեցի շարժվել: Հետո կանգ առա ու սկսեցի մտածել: Այնքան բարձր էի մտածում, որ ուշադրության
կենտրոնում էի: Մտային թռիչք, պտույտ, նրբություն, լռություն, բայց անսովոր լռություն:
Անգամ կանգնած շունչս չէր հերիքում: Շրջազգեստի գաղտնի ելևեջներ, մազերի նռնահոտ գանգուրներ,
աչքերի փախչող պտույտներ, կանաչ շնչառություն, մարմին, որ զգում էր միայն թեթևություն
ու ընդհատվող թռիչքներ: Հետո ևս մեկ անգամ կանգ առա ու լսվեցին ծափահարություններ….
Նորից լուռ էի… Շրջազգեստի
գաղտնի ելևեջներ, մազերի նռնահոտ գանգուրներ, աչքերի փախչող պտույտներ, կանաչ շնչառություն,
մարմին, որ զգում էր միայն թեթևություն ու ընդհատվող թռիչքներ: Կանգ առա ու նորից ծափահարություններ…
Կրկին ուշադրության կենտրոնում
եմ, կրկին լուռ: Ծափահարությունները ևս լռել են…
Комментариев нет:
Отправить комментарий