вторник, 4 сентября 2012 г.

Կսիրեմ այն լուսաբացը, որ կլինի ճիշտ լուսաբացին



Անտանելի է… Ամենօրյա սովորական դարձած անքնությունն է հիմա: Զսպում եմ ինձ, որ կարողանամ քնել: Մտքերի նոր զուգորդություններ, որոնք միահյուսվելով քանդում են այն հանգստությունը, որը երազել եմ: Սպասում եմ ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկին: Երևի … մեկին կամ էլ...  Երբևէ  մտածելը ինձ այսպես չի խանգարել: Լուսաբացը արդեն ոչ թե բնականոն  ցիկլի մի հատված է, այլ դատարկության մեջ մի կետ , որին տանող և ոչ մի ուղիղ չեմ գտնում: Գիտե՛մ, ինձնից է, ե՛ս չեմ գտնում, ուղղակի...
   Ամենօրյա մեքենաների աղմուկին, անցուդարձին փոխարինել են վարագույրի անհանգիստ դողը,  գրչի չոր հարվածները թղթին, անկուշտ անձրևը ու վախեցած կատվիս պսպղացող աչքերը: Երևի ինքն էլ չի կարողանում քնել : Մեկ - մեկ թվում է` հանգիստ եմ,  քնում եմ…ահաաա, տիկ-տակ, տիկ- տակ:  Ժամացույցի ձայնն է միայն լսվում, ամեն ինչ հանգիստ է, բայց նորից, մի ինչ- որ մեռած անկյունում,  նորածիլ մի միտք, ու ես արթուն եմ: Ու նորից գիշեր է, ու նորից սպասում եմ: Ու մի հարց ընդամենը`ինչն  է պատճառը: Պատճառը….ըըը… պատճառը սերն է… երևի, չէ՛,  հաստատ: Ու չգիտեմ` ինչու գիշերը զգում եմ , թե ինչքան  եմ սիրում ու վախենում ինձնից, սիրուց, գիշերից, որ կկորցնեմ սիրուս, կգժվեմ, կմարեմ, կծնվեմ, կմեռնեմ, կթռչեմ, կընկնեմ, կքնեմ…. Կքնեմ, բայց մինչ քնելը կսպասեմ այն լուսաբացին, որ կլուսանա ճիշտ լուսաբացին ու կսկսեմ սիրել  այն : Սիրում եմ, սպասում եմ, քնում եմ…. Տիկ-տակ, տիկ- տակ....

Комментариев нет:

Отправить комментарий