воскресенье, 2 сентября 2012 г.

ՇՆՈՐՀԱՎՈՐ !!!






Մեկ-մեկ շեղվում եմ ճանապարհից ու խորանում դատարկ բաների վրա… Հետո եմ հասկանում, որ պետք էր խորանալ: Դե վաղը դասի եմ գնալու ու ոնց որ միշտ, դուրս եկա տետր ու գրիչ առնելու: Հակառակի պես հերթն այնքան շատ էր, որ  մի երկու տետրի շնորհիվ ես հիմա գրում եմ: 
Ես արդեն երկար ժամանակ ուսանող եմ (կոչումով :D ), բայց մի տեսակ այսօրերին դպրոցական եմ ինձ զգում ու դա չափից դուրս գեղեցիկ է: Քայլում էին ու ոնց որ հին ժամանակներում` մտածում , ինչ նկարով տերեր գնեմ ու վիճում էի ինքս ինձ հետ:Մեկ- մեկ էլ բողոքում էի ու շարունակում քայլել խանութի ուղղությամբ: Ցայտաղբյուրի մոտ կանգ առա, երբ լսեցի սովորականից բարձր ձայներ: Մոտ 13-14 տարեկան երեխան վիճում էր մոր հետ, թե նա ուզում է վաղը գնալ դասի մազերը “դիֆուզոռ” արած: Ես ծիծսղեցի, խմեցի ջուրն ու անցա: Հասա խանութ, բայց ներս չմտած իմ ուշադրությունը գրավեց մի երևույթ: Վարսավիրանոցի թափանցիկ պատուհանները արտացոլում էին ներկայիս պատանիների (իհարկե, ոչ բոլորի), մի զանգվածի խղճուկ մտածելակերպը: Նրանք ասես մրցում էին` ով է ավելի նորաձև սանրվածքով գնալու դպրոց, ինչ հագուստով և այլն: Ցավալի էր…Մինչդեռ դպրոցում ֆիզիկայի գրքերը, օրենքները, պատմության հիշարժան օրերը թող մնան փոշոտ ու փակ վիճակում: Ես էլ չգիտեմ ինու եմ գրում, երևի դեռ հույս կա…. Ամեն դեպքում շնորհավորում եմ բոլորիս նոր սկսվող և այդքան սպասված  ուսումնական տարվա  կապակցությամբ: Թող, որ վարսավիրանոցներում միշտ լինեն այսօրվա պես հերթեր ու թող նոր ուսումնական տարում յուրաքանչյուրս գտնի այն, ինչին ձգտում է, միայն թե  ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում:

Комментариев нет:

Отправить комментарий