Անասելի գեղեցիկ էր… Սահմանափակ մարմինը անեզր գեղեցկությամբ էր լցված:
Իսկ հոգին, հոգին
նեխել էր իրեն շրջապատող աղբի կողքին: Ամեն երեկո բերում ու աղբը թողնում էին
այնտեղ, թափում, փչացնում գեղեցիկը , իսկ նա օր օրի գեղեցկանում էր… Երբ լուսանում էր, բոլորը հինաում
էին նրա գեղեցկությամբ, մոտենում էին շնչելու առավոտվա ցողաշատ թարմ օդը, բայց այն
նեխած էր: Միանգամից հետ էին քաշվում: Մեկ քայլ դեպի նա ու երկու քայով հեռանում էին նրանից: Իսկ նա քնած էր… երևի այդպես
էր ճնշում իր մեջ կուտակված աղբին:
Կեսօրին ուժեղ անձրևեց: Անգամ անձրևը
չմաքրեց ողջ կեղտը: Այն տարիների արդյունք է ու հետքերը խորն են: Իսկ այս մարդկանց համար
սա անբնական գեղեցիկ էր: Նրանք ձգտում էին դեպի նա, ձգտում, ձգտում ու վայելում հեռվից:
Վախենում էին հոգուց, որն այնքան փչացած էր, որքան գեղեցիկ էր մարմինը: Վախենում էին
վարակվելուց, անընդհատ հեռու պահում իրնենց, ստում էին, հեռու պահում բոլորին: Բոլորը փախչում էին ….
Մի առավոտ, երբ հերթական անգամ բոլորը վախեցած հիանում էին
նրանով, մոտեցավ մի մուրացիկ գրկեց նրան` չհասկանալով, թե ինչքան գեղեցիկ է նա: Գրկեց.... Երջանիկ էր: Չկար այլևս
գարշահոտություն: Ամեն ինչ գեղեցիկ էր: Գեղեցկուհին երջանիկ էր ու մաքուր...
Օրերից մի օր հարձակվեցին այդ մուրացիկի վրա,
ծեծեցին , սպանեցին: Գարշահոտությունը նորից սկսեց խեղդել մարդկանց: Խեղդվեցին բոլորը… խեղդեցին և նրան…
Комментариев нет:
Отправить комментарий