Որոշել էի բլոգումս նամն դեպքերի վրա չֆիքսվել. առանց այդ էլ շատ են քննարկում: Բայց երբ կա ազդակ, ենթադրվում է, որ պետք է լինի նաև պատասխան ռեկցիա: Ու անհնար է չանդրադառնալ, քանի
որ ամեն օր տեսնում եմ, ցավում...
Գիտեք, երբ արթնանում, տեսնում ես մի “սիրուն բան” անկախ
քեզնից սիրում ես: Երբ այդ “սիրունություն’’-ը կորում է սկսում ես ատել, բայց ու՞մ:
Աաայ, խնդիրը հենց այստեղ է : Նման պահերին հիշում ենք մեր ազգային պատկանելիությունը,
ազգային առանձնահատկությունները, ու լայն բառապաշարը սահմանափակ ուղեղներին չի հասնում
անգամ: Էս դեպքում ատում ես ու՞մ ` ինքդ քեզ
,դա ավելի մեծ ցավ է…բայց ես սիրում եմ ինձ: Ստացվում է մենք չենք մեղավոր: Իսկ ո՞վ է`իհարկե “նրանք”:
Ու սկսում ենք ատել “ նրանց” : Ստացվում է` չգիտենք ով է արել ու ատում ենք: Սա շատ ավելի
վատ է: Եվ սա էլ պատճառն է նման այլանդակությունների
դրսևորման: Չափից շատ ենք ատում… Մի բան, որ նորմայից դուրս է արդեն ադապտատիվ
խնդիր է առաջացնում: Իսկ Ֆրունզիկի արձանը,
մեր հասարակության համար արդեն նորմա չէ, ավելին, արձանի մեր կողքին հայտնվելը
,առավել ևս: Չեմ ուզում ասել, բայց կասեմ. “ շուտ ա մեզ համար”: Եթե լիներ, օրինակ, Justin
Bieber-ի արձանը, հմմմմ... Պատկերացնում եք ինչ ազգային խրախճանքի կվերածվեր ու ինչ "հսկողություն" կլիներ. երևի արձանի կողքը
մարդիկ կքնեին, չէ որ... Բայց ասեմ, որ Ֆրունզիկի արձանով էլ քիչ մարդիկ չէին ուրախանում: Բայց դե հիմա...
Է՜հ, մի ահավոր բան եմ զգում ու չեմ կարողանում հայերենի ամենաճոխ բառապաշարով ներկայացնել: Ուզում եմ գոնե մի հատ թել գտնեմ, կառչեմ դրանից
ու հավատամ , բայց չեմ կարողանում… Հետո, որ մի քիչ երկար մտածեցի գտա, հա (պատկերցնում
եք, որ ավելի շատ մտածեմ.....): Իհարկե, կա մեղավոր :Բայց ո'չ "մենք" ենք , ո'չ "նրանք" : Մեղավորը ժամանկն է: Իսկ հիմա ժամանակը
չէր, բայց փորձենք սպասել ու հավատալ այդ անորոշ ժամանակին: Երբ հանգիստ կլինենք, որ
Ֆրունզիկը ապահով է ու ֆեյսբուքում էլ մեր ազգապաշտպան դիմակով չենք դրդի մարդկանց ատելության: Կարևորը
, որ չատենք. մեղավորին էլ արդեն գտանք!