Ամառային արձակուրդները շարունակվում են, իսկ ես չէի հասցրել նկատել, որ անգամ սկսվել էր... Ամեն օր ճանապարհներին ու ամենօրյա ամառային տապը, որ կանգնեցնելով զարկերակի աշխատանքը, ներքին մի այլ զարկերակ է արթնացրել, որ շարժում է, դրդում, քայլ, ձգտում դեպի Այն-ը: Իսկ այդ Այն-ը պարբերաբար հիշեցնում է այն քարերի մասին, որ կարող են խանգարել բնականոն հոսքին, կարող են առաջացնել կուտակումներ, դարձնել այդ ուժը քարոտ, որ ոչ թե կշարժի ,այլ կջարդի ամենը: Չնայած որ մեկ-մեկ այդ անընդհատյա պայքարը ձանձրացնող է և ուղղակի մեզ պետք են դադարներ, ֆունդամենտի հաստատման համար: Բայց դե վերջնարդյունքի սպասումը անհագ է...
Արդեն ինչ-որ բաների հասնելուց հետո աստիճանները ավելանում են և նոր կյանքեր պետք է հաղթահարես ապրելու համար: Հիմա անկեղծ հասկանում եմ համակարգչային խաղերի և կյանքի ընդհանուր օրինաչափությունը: Այնտեղ էլ ենք պայքարում կյանքի, հնարավորությունները չկորցնելու համար:
Լավ, ի վերջո ի՞նչ կապունի արծաթափայլ մերսեդեսը: -Ոչ մի, ուղղակի վերջերս հենց այդ տաքսին է ինձ տուն հասցնում՝ տարված 90-ականների երաժշտությամբ և ռոմանտիզմով: Իմ ծնողներն էլ երևի այդ երաժշտության ներքո են սիրահարվել ու հիմա էլ սիրում են, որովհետև զգացի դա:
Մաքսիմում ուժասպառ վիճակում 3-4 երգ հասցնում էին ինձ տուն ճանապարհին տեղ-տեղ իջեցնելով այնտեղ, որտեղ չեմ եղել, բայց կամ ու կուզեի լինել: Մեր կյանքին պակասում է այդ ռոմանտիզմը: Չոր, պրագմատիկ դատողությունները թուլանում են այն շոգից, որ իրականում փոխհատուցում է: Եվ սկսում է Այս երաժտությունը... Այս թևերը... որ իրականում ուժ են:
Տեսա մանրուքներ, որ մատնանշում են գեղեցիկը, այլ ոչ թե շքեղության մեջ դետալ դարձնում Այն: Տեսա այն լույսը, որ այսօրվա փարոսն է եղել, իսկ հիմա ուղղակի սովորական լամպ է: Տեսա այն տրասպրտային միջոցը, որ ժամանակին հասցրել է դեպի սիրելին, իսկ հիմա հասցնում է բարձունքներ, որտեղ մենակ ես:
Տեսա այն կնոջը, որ թաքնված է շրջազգեստի անթափանց դարսերում, իսկ հիմա տեսնում ենք շրջազգեստից առաջ: Եվ տեսա այն տղամարդուն, որ խորն , իսկ հիմա՝ տեսանելի: Եվ ի վերջո տեսա ինձ, երբ ծնողներիս յուրաքանչյուր ապրում ամրապնդվում էր հյուսվածքներում, որոնք արդեն պնդացել են ու փոխանցվել ինձ, իսկ ես երևի պլատոնական աստղերից մեկի վրա էի, կամ էլ բջջում լողացող մի մոլեկուլ, որ սպասում էր իր հերթին:
Ու սա դեռ առաջին մասն էր, այդ օրվանից ասես ժամը ֆիքսած լինեի, իսկ տաքսին էլ՝ ինձ: Մեր հանդիպում արդեն սպասված էր:
Ու էսքանը այդ արծաթափայլ մերսեդեսի պատճառով, չէ շնորհիվ.. երևի սպասեմ ու մեկ անգամ էլ նստեմ Այն...

Комментариев нет:
Отправить комментарий