Միշտ խոսում ենք, գնահատում արժեքներ, որոնք վեր են մեզնից,
Ծեծում ենք խոսքեր՝ մոռանալով որ արդեն սպանել ենք կենդանին,
Հաճախ Հայր Մերը այնքան արագ ու ինքնաբերաբար
ենք ասում, որ նույնիսկ ժամանակն է սկսում զգալ ու վախենալ կյանքի կարճությունից:
Անգամ բառերն ենք շփաթում, որոշները մոռանում ու վերջում նույնիսկ
սխալ ուղությամբ խաչակնքում, հետո խոնարհաբար իջեցնում ենք պարտավորված քողը մեր գլխից
ու ետ-ետ քայլերով դուրս գալով գոռում, որ մենք քրիստոնյա ենք…
-Որտեղ տեսա՞ք,- երևի թանկարժեք
քողից կամ էլ հոտի մեջ չտարբերվող աղոթքներից հասկացաք, -երևի, չէ, հաստատ…
Միշտ մտածել եմ. « մարդիկ, որ այդքան աղոթում են, երբևէ զգում են
դա, թե ուղղակի ծրագիր է տրված և մենք էլ թագն ենք տեխնո-աշխարհի, միգուցե... միգուցե
և ոչ..»
Այսօր հասկացա . որ եթե զգային, այդքան չէին կեղծի …
Ինքնուրաց հավատացյալի մոտ անգամ զգայարաններն են ֆորմալ ու գնահատվում
է այդ ամենը նորմալ՝ մոռանալով, որ աննորմալներն են գնահատում…
Բոլորս խելագարի պես աղոթում ենք, գոռում Հայր Մեր, սրանից էլ տուր, սրանից էլ, այն մեկն էլ ու վերջում մոռանում
շնորակալությունը, չնայած երևի պետք էլ չի… Բայց չէ որ լռության մեջ է հենց այն, ինչի
համար մենք իրականում գնում ենք, չէ որ մեզնից և ոչ մեկը երբևէ չի գոռա եկեղեցում, որ
մարդ է սպանել, վիրավորել, կամ որ նախանձ է և չար, բայց եթե անգամ հանկարծ մի օր, պատահմամաբ նման բանի ականատես լինեք, հավատացեք
դա ավելի շուտ ռացիոնալիզացիա է, քան իրականություն:
Անգամ աղոթելիս ենք մեզնից
հեռու, այլապես չինք դիմանա մեր իսկ ճնշմանը: ՈՒ այսպես տեսել, սովորել էի աղոթել,
բայց նորից եմ ասում ՍՈՎՈՐԵԼ:
Նստած սկսեցի հաշվել ու մոտ 3 տարի ու մի քանի ամիս է համարյա թե չեմ աղոթել ու չեմ էլ հիշում ինչով եմ այն լցրել…. հիմա հասկանում եմ, որ պատրաստվում էի (թերևս ինկուբացիոն շրջանը ավելի հետաքրքիր էր) ու հիմա պատրաստեմ!
Արագածի անջուր ու եղնջապատ լանջերը, անվերջանալի թվացող ստորոտները, երեխաների ամեն բարձունքին ավելի արագ թփթփացող սրտերի ձայնը, ավելի էին ամրապնդում այն, որ միայն իմ երազանքի համար չեմ այստեղ..
Խորհրդավորությունը մեծ էր. այնքան, որ մի քանի քայլ հետ ընկա խմբից ու եղինջի ծակոցից սկսեցի փորփրել մի հիշողություն, որտեղ ես ամենևին բարձրացողը չէի..
Զառիթափերը երբեմն 0-ականացնում էին ուժերս ու մինչ մի եղինջ նորից ծակում էր՝ ստուգելու՝ ուր եմ հասել, ու շարունակում էի…
Արդեն 10-15 րոպե կլիներ, երբ հասել էինք, միայն հիշում եմ, որ գետնի սռնությունից աչքերս բացեցի ու հասկացա , որ անսովոր վայրում եմ, ավելի ճիշտ անսովոր ձևով եմ. կիսապառկած եկեղեցու սառը քարերին, որտեղ չկա մոմավաճառ, որը դեռ շեմքից ներս չմտած մտածում է ոնց այսօր ավել քանակ վաճառի, քահանա, որ չի սպասում, երբ ես նվիրատվություն անելու ինձ համար միշտ անհասկանալի՝ եկեղեցում դրված արկղներում.. միայն երեխաների ծարավից չորացած ձայներից միահյուսված եկեղեցական երգերն էին ու մենք, մեր նպատակները, որի արդյունքն ենք հիմա:
Այսքան անկեղծություն, պարզություն, անշահախնդրություն մի տեսակ ինձ մի պահ թվաց, որ նորից իմ այլընտրանքային աշխարհում եմ, բայց ոչ..եղինջի հերթական ծակոցը հաստատեց, որ՝ ոչ…
Ես վաղուց փնտրում էի այն պահը, երբ մտքերիս հետ անկեղծ կլնեմ:
© ջեյմսունի
Комментариев нет:
Отправить комментарий