
Երբ քայլում ես փողոցում ու տարբեր դեմք չես գտնում, բոլորը տարօրինակ են նայում քեզ, որովհետև նման չես իրենց: Խոսքս ցեմենտ-բետոն, եվրո-ռեմոնտ արած դեմքերի մասին է, որոնք օր օրի կատարելագործվում են ու դառնում գարշելի: Չեմ զարմանում, ուղղակի հոգնում ես ամենօրյա գույներից ու դեմքերից: Ուզում ես նոր գույն , նոր դեմք, որը արհեստական չլինի ու արհեստական չլինեն նաև մարդկային պարզ հարաբերությունները: Որ ամեն անգամ չլվացվես ու չքանդես այն ամենը, ինչ շքեղ է արտաքուստ , բայց հիմքերը խարխուլ են , ինչպես մեր հոգիները, և որ ամեն վայրկյան ապացուցում ենք , որ կենդանի անհոգիներ ենք: Ձանձրանում եմ արդեն այդքան խոսելուց, որովհետև գիտեմ, որ բան չեմ փոխում. կարդում են մարդիկ, ցավում, մտածում ու վերջ:
Առավոտյան նորից այդ նույն դեմքերը, նույն անտարբերությունը, սառնությունը, նույն մտքերն ու խոսքերը... նույնն ու ձանձրալին...
Գնամ լվացվեմ...երևի ես էլ եմ հերթական դիմակավորը...
Комментариев нет:
Отправить комментарий