Սրտի հին ծակոցն ու թփթփոցը,
Խառնում է մտքերի այրված պահոցը,
Լսվում է շարժվող մոխրի ճրթճրթոցը,
Ու մեռնող հոգու խուլ վնգստոցը:
Փակում ես փեղկը ու հեռանում,
Ժանգոտ բանալին մտքում թաքցնում,
Ու չես մոռանում, չես էլ մոռանա,
Չհանգած, հանդարտ հրդեհը անցած:
Մի բռունցք հոգին մնաց բանտարկված,
Դրսում պայծառ է, ներսում` խորշոմած,
Արտաքուստ “առողջ” կաշվի տակ սառած,
Բոցկլտում է կրակն անցյալում վառած…
Комментариев нет:
Отправить комментарий