Մի օր մաքրեցի շպարս կեղտոտ
Ու մաքրվեցի աներես ներկից,
Որ լղոզվել էր դեմքիս նորամաշկ
Ու կրծել ամեն մի առողջ անկյուն:
Շատ էին վերքերը, բշտերը դեմքիս
Ու այն փոսերը, որ հարթ էին
այնքան,
Փոքրացած աչքերը զզվանքով
լցված
Նայում էին գետնին` ընկած
դիմակին,
Որ ձգտում էր վեր…
Մեկ-մեկ նորից ուզում եմ վերցնել,
Կրել դիմակը անկյանք երեսիս
Ու երբ նայում եմ հայելուն
ես անկեղծ,
Հիասթափվում եմ շքեղ դիմակից:
-Դու ես այն դիմակն,
Որ ձգտում ես ինձ,
Փնտրում , գտնում ու զսպում
ես, որ
Սիրեմ ինձ նորից…. Ու ատում եմ ինձ:
Ու ի՞նչ շպրտեց իմ դեմքին
անդեմ.
-Ոչ, այդ դու ես դիմակը վերցրել
Ու գունավորել ոչ քո գույներով,
Սիրում ես դեմքով ու ատում մտքով:
Комментариев нет:
Отправить комментарий