
Հետաքրքիր է` ամեն դատարկ բան ամեն ինչի մի մասն է... այսինքն էլ դատարկ չէ ու զարմանալի էլ չէ.. ուֆֆ, շատ եմ փիլիսոփայում, ժամանակն է գործելու.... 75-ում իմ տեղը մնաց դատարկ, միայն ականջումս շարունակաբար հնչում էր վարորդի ձայնը, թե աղջի՛կ, պետք է 150 վճարես ... բայց դե այդպես էլ մնաց ականջումս...
Այդ ժամանակ մարդ պատրաստ է տեսնել ամեն անճոռնիության մեջ գեղեցիկ, անբարոյականի մեջ` բարոյականը, մեղքի մեջ` անմեղություն ու այդպես շարունակ , մինչև որ հաջորդ առավոտ կարթնանան ու կսկսի հաշվել, չափել համեմատել , նորից հաշվել ու մոռանա երեկվա երջանկությունn ու ուրանա այն:
Հետաքրքիր է այդ երջանկությունից հետո փոխեցի ինձ ճանաչելու դիտանկյունը, դրանից փոխվեց իմ տեղը, փոխվեցին մարդիկ , հայացքներս , կյանքի ոճս... բայց մարդիկ կան, որ ինձ հետ տարա իմ նոր տեղը ` երթուղայինի` ինձ հետապնդող հայացքը, վարորդը ու "երջանիկը":
Է~հ իմ 150 դրամանոց երջանկություն....
P.S. մի բան էլ. երթուղայինում հեռախոսիս մեջ արագ գրում եմ էս ամենը , որ չմոռանամ: Վերջացրի ու տեսնեմ բոլորը ինձ են նայում ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------բլուզս էի թարս հագել :Ճ
Комментариев нет:
Отправить комментарий