
Նախ շատ դժվար գտա շենքը, ավելի ճիշտ ինձ գտան: Բարձրացանք վերև:
Դուռը բացեցինք ու իմ առջև նա էր`տիկին Հասմիկը:
Սկզբում անունը չէի հիշում ու բարևելուց մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, դա ավելի ուժեղացրեց
լարվածությունս: Նա չափից պարզ էր , իսկ ցանկացած չափից դուրսը իմ կյանքում քիչ է պատահում,ցավոք, որովհետև այլևս դժվար է ապրել հասարակական չափումներով ու հաշվարկներով:
Վաղուց չէի զգացել մարդկային մտքի այդչափ ընդարձակությունը,
որն էլ հետո թուլացրեց լարվածությունս: Մի բաժակ թեյ, հետաքրքիր գույններ, շոկոլադ,
խնձոր ու շաքարավազ ըստ ճաշակի, բազմոց, որը թույլ չէր տալիս խիստ ու լարված վիճակով
նստել…մի տեսակ լարվում էի, հետո հասկացա ու սկսեցի հարմար տեղավորվել: Զգում էի տարբերություն.
Փոշին սկսեց շարժվել: Ես զգում էի մի բան , որ զգացել եմ տարիներ առաջ, մոտ հինգ տարի,
երևի այդ զգացողության բացակայությունն էր ամեն անգամ հիշեցնում այդ փաշու գոյությունը:
Հիշում էի խոսքեր, որոնց կենդանի շունչը վաղուց արդեն մեռել էր, մնացել էր մոխրագույն հիշողություններ:
Ու հիմա մոխրագույնը արդեն ակտիվանում է ու փնտրում նոր գույններ:
Կյանքի երբեմն անտրամաբանական իրադարձությունները անդարձելի ցավեր են պատճառում,
որոնք խանգարում են լիարժեք զգալուն, բայց Նա , Նա անբուժելի մարդ է, Նա ապրում է կայքի յուրաքանչյուր ակնթարթ մարդավայել
, Նա հիվանդ է մարդությամբ ու դա վարակիչ է:
Իմ չոր ու խիստ տրամաբանական մտքերը Նրա
առաջ կորցրել էին իրենց հիմնավորումնները: Նա այնքան ուժեղ է, որ մինչև հիմա ես հիվանդ
եմ: Ես հասկացել եմ մարդկանց, նրան չհասկանալու պատճառը: Մարդիկ տարբեր են, տարբեր են և իմունային համակարգերը: Մեկի մոտ լավ է զարգացած, մյուսների մոտ համեմատաբար թույլ է: Ինձ մոտ թույլ էր
ու ես հիվանդացա…
Տիկին Հասմիկը հիմա ապրում
է իր մտքերով ու երևի չի էլ կարդա սա ու չի
իմանա, որ ես հիվանդ եմ, չնայած.. ես սպասում եմ մեր հաջորդ թռիչքին...
Ես շաքարավազ չլցրի թեյիս մեջ, բայց դրանից քաղցրությունը չպակասեց:
Պատահական կյանքից չեն հեռանում մարդիկ: Հեռանում
են այն ժամանակ երբ պետք է: Պատահական և չեն հայտնվում նրանք: Հայտնվում են այն ժամանակ, երբ կա նրանց կարիքը:
Նվիրվում է իմ "չափից դուրս տիկին Հասմիկին"
Комментариев нет:
Отправить комментарий