понедельник, 25 февраля 2013 г.
суббота, 16 февраля 2013 г.
"Անբուժելի մարդ"` տիկին Հասմիկը
Մեր կյանքում կան մարդիկ,
որոնք պատահական հայտնվում են ու զբաղեցնում այն տեղը, որը հնության դարակ էր հիշեցնում,
որտեղ հին ու արդեն մոռացված փոշին էր նստել: Այդպես եղավ և ինձ հետ: Շատ պատահական
որոշեցի գնալ իմ կյանքում ոչ պատահական մարդու տուն, չնայած վաղուց էի պլանավորել:
Այ էստեղ են ասում` ուշ լինի, նուշ լինի: Նուշ էլ եղավ. չմոռացվող մի օր, որոնք իմ կյանքում
այդքան էլ շատ չեն:
Նախ շատ դժվար գտա շենքը, ավելի ճիշտ ինձ գտան: Բարձրացանք վերև:
Դուռը բացեցինք ու իմ առջև նա էր`տիկին Հասմիկը:
Սկզբում անունը չէի հիշում ու բարևելուց մի տեսակ դիսկոմֆորտ զգացի, դա ավելի ուժեղացրեց
լարվածությունս: Նա չափից պարզ էր , իսկ ցանկացած չափից դուրսը իմ կյանքում քիչ է պատահում,ցավոք, որովհետև այլևս դժվար է ապրել հասարակական չափումներով ու հաշվարկներով:
Վաղուց չէի զգացել մարդկային մտքի այդչափ ընդարձակությունը,
որն էլ հետո թուլացրեց լարվածությունս: Մի բաժակ թեյ, հետաքրքիր գույններ, շոկոլադ,
խնձոր ու շաքարավազ ըստ ճաշակի, բազմոց, որը թույլ չէր տալիս խիստ ու լարված վիճակով
նստել…մի տեսակ լարվում էի, հետո հասկացա ու սկսեցի հարմար տեղավորվել: Զգում էի տարբերություն.
Փոշին սկսեց շարժվել: Ես զգում էի մի բան , որ զգացել եմ տարիներ առաջ, մոտ հինգ տարի,
երևի այդ զգացողության բացակայությունն էր ամեն անգամ հիշեցնում այդ փաշու գոյությունը:
Հիշում էի խոսքեր, որոնց կենդանի շունչը վաղուց արդեն մեռել էր, մնացել էր մոխրագույն հիշողություններ:
Ու հիմա մոխրագույնը արդեն ակտիվանում է ու փնտրում նոր գույններ:
Կյանքի երբեմն անտրամաբանական իրադարձությունները անդարձելի ցավեր են պատճառում,
որոնք խանգարում են լիարժեք զգալուն, բայց Նա , Նա անբուժելի մարդ է, Նա ապրում է կայքի յուրաքանչյուր ակնթարթ մարդավայել
, Նա հիվանդ է մարդությամբ ու դա վարակիչ է:
Իմ չոր ու խիստ տրամաբանական մտքերը Նրա
առաջ կորցրել էին իրենց հիմնավորումնները: Նա այնքան ուժեղ է, որ մինչև հիմա ես հիվանդ
եմ: Ես հասկացել եմ մարդկանց, նրան չհասկանալու պատճառը: Մարդիկ տարբեր են, տարբեր են և իմունային համակարգերը: Մեկի մոտ լավ է զարգացած, մյուսների մոտ համեմատաբար թույլ է: Ինձ մոտ թույլ էր
ու ես հիվանդացա…
Տիկին Հասմիկը հիմա ապրում
է իր մտքերով ու երևի չի էլ կարդա սա ու չի
իմանա, որ ես հիվանդ եմ, չնայած.. ես սպասում եմ մեր հաջորդ թռիչքին...
Ես շաքարավազ չլցրի թեյիս մեջ, բայց դրանից քաղցրությունը չպակասեց:
Պատահական կյանքից չեն հեռանում մարդիկ: Հեռանում
են այն ժամանակ երբ պետք է: Պատահական և չեն հայտնվում նրանք: Հայտնվում են այն ժամանակ, երբ կա նրանց կարիքը:
Նվիրվում է իմ "չափից դուրս տիկին Հասմիկին"
среда, 6 февраля 2013 г.
Ընտրե՛ք Ձեր ԳԻՐՔԸ
Երեկվանից ֆեյսբուքյան քաղաքականական ու"նժդեհական" բուռն քննարկումները մի տեսակ էլ ինձ չէին գրավում: Գիրք նվիրելու օրվան (փետրվարի 19) ընդառաջ՝ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել է մրցույթ: Չնայած, ինձ թվում է, հրատարակչությունը արդեն փոշմանել է, որովհետև արձագանքները ոնց ես հասկանում եմ բավականին մեծ է ու այդքան գրքեր... Լայքեր լայքերի հետևից: Բացում եմ ֆեյսբուքյան իմ պրոֆիլը և կարդում հերթական հասցեագրված հղումը`" խնդրում եմ լայքեք, որ ունենամ էս գիրքը": Ինչ հաճելի է~~~
Տարօրինակ ժպիտով կարդում եմ հաջորդը` լայքում, մյուսը`լայքում մինչև հասա` ....-ի քարոզարշավը եսիմ որտեղ ու տրամադրությունս ընկավ:
Ի դեպ գրքերն էլ հետաքրքիր են ու ես էլ եմ ուզում ,բայց, որ տեսնում եմ արդեն 700 և ավել "զարմացածներ" պայքարում են, մի տեսակ շանսեր չեմ տեսնում : Բայց երևույթը ինքնին տեղին է ու երևի ես էլ անմասն չմնամ, դուք էլ միացեք... Մի տեսակ գրքի համար պայքարը նոր զգացողություններ է արթնացնում... Այս նախընտրական շրջանում պայքարենք գոնե հասանելի արժեքների համար: Զանգակ հրատարակչությանն էլ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ` հուսամ բոլորն էլ կունենան ինրենց նախընտրած գրքերը!!!
Վերջում էլ բոլոր նրանց համար ովքեր դեռ չգիտեին`http://www.facebook.com/media/set/?set=a.509695349080631.124995.157255320991304&type=1
Հարգանքներով` Նուր Յան
Подписаться на:
Сообщения (Atom)