
Ամբողջ օրը խոսում ենք, պատմում, քննարկում, գովում, փնովում, աղոթում ,անիծում, հաստատում, մերժում,սպանում, ոգևորում ու սենց ամեն օր... Ինչպես մի հոգեբան է նշում`ռեֆլեքսիայի ժամանակ չենք էլ ունենում: Մեզ պետք է որոշակի ինտերվալ, մտածելու համար / մի քիչ ձևափոխած ասացի :) /: Բայց շատ-շատ դեպքերում անգամ դրան չենք էլ հասնում...
Հիմա նստած եմ, ու լուռ է տանը ամեն ինչ: Բոլորը քնած են, իսկ ես մտածում եմ: Նայում եմ ու հասկանում, թե ինչքան կարևոր է նրանց լռությունը ինձ համար: Թե ինչքան եմ սիրում նրանց շնչառությունը: Թե ինչի եմ պատրաստ նրանց հանգիստ շնչառության համար, ինչքան եմ վախենում ու ինչքան վստահ եմ ինձ վրա: Հասկանում եմ, թե ինչքան են սպասել այս շնչառությանը..ես էլ.. Ինչքան ստիպված են ապրում ու ինչքան լռություն կորցնում 24 ժամվա մեջ, ինչքան են սպասում ու ինչքան ` լռում: Հասկանում եմ, թե ես ինչքան եմ սպասում, ստիպում, ապրում ու լռում...
Էն որ հիմա ես զգում եմ դա ձեր շնորհիվ ա , որ ես հասկանում եմ լռությունը էլի ձեր շնորհիվ ա, որ սիրում եմ էլի էլի, էլի ու էլի ձեր շնորհիվ ա: Սիրում եմ ՁԵՐ քունը, ՁԵՐ լռությունը, ՁԵՐ շնչառությունը, ՁԵՐ եղելությունը, ՁԵՐԸ...
Комментариев нет:
Отправить комментарий